Ռասիզմը
բարդ
սոցիալ-հոգեբանական
երևույթ
է,
որը
ներառում
է
ռասայական
կարծրատիպեր,
խտրականություններ,
համոզմունքներ:
Սովորաբար
ռասիզմ
ասելով
հասկանում
են
դիսկրիմինացիոն
գործողություններ,
որոնք
վիրավորում
են
մարդկանց
միայն
նրա
համար,
որ
նրանք
որոշակի
ռասայական
խմբի
անդամներ
են:
Ըստ
էության,
ազգայնականությունը,
համանման
երևույթ
է:
Սակայն
եթե
ռասիզմի
դեպքում
մարդը
խտրականության է ենթարկվում
մաշկի
գույնի
պատճառով,
ապա
ազգայնականությունը
դրսևորում
է
հետևյալ
կերպ՝
մարդկանց
հանդեպ
խտրականությունը
դրսևորվում
է
նրանց
ազգային
պատկանելության
պատճառով:
Ճիշտ
է,
ռասայական
ատելությունը,
ամենայն
հավանականությամբ,
ավելի
խորն
է
ընկղմված,
քան
ազգայնականը:
Պատճառն
այն
է,
որ
մարդու
ազգային
պատկանելությունը
միշտ
չէ,
որ
առաջին
հայացքից
հնարավոր
է
տարբերել՝
ի
տարբերություն
ռասայական
պատկանելության:
Ուստի
ազգայնականության
նախանշանները
միշտ
չէ,
որ
ընկալվում
են
որպես
կտրուկ
ազդանշաններ,
որոնք
առաջացնում
են
զգուշավորություն
և
մեծ
ուշադրություն
են
գրավում,
իսկ
ծայրահեղ
դեպքերում
առաջացնում
են
վախ
և
ատելություն,
որոնք
ուղեկցում
են
միջռասայական
կապերը:
Ամենից հաճախ, երբ խոսում են ռասիզմի մասին, նկատի ունեն, այսպես կոչված «սպիտակ ռասիզմը»: Սակայն ռասայական խտրականությունը վերաբերում է բոլոր ռասաներին, ուստի կան հիմքեր պնդելու, որ «կա նաև սև և դեղին (կարմիր)
ռասիզմ
և
բոլորն
էլ
արժեն
միմյանց»:
Սակայն
հիմնականում
ուսումնասիրում
և
պայքարում
են
սպիտակ
ռասիզմի
դեմ:
Պատճառն
այն
է,
որ
Նոր
ժամանակների
պատմական
շրջանում
հենց
եվրոպացիներն
են
սկսել
իրականացնել
նոր,
աննախադեպ
էքսպանսիա բոլոր ուղղություններով:
Նրանք
դարձել
են
գերակայող
ռասա
և
սկսել
մյուսների
պարտադրել
սեփական
մշակութային
ստանդարտները,
բարոյական
և
կրոնական
նորմերն
ու
արժեքները,
վարվելակերպը
և
այլն:
Դրան
զուգահեռ
նրանք
ապահովել
են
իրենց
հզորությունը՝
այլ
ռասաներին
շահագործելու
հաշվին:
Այսպիսով՝
գերակայող
դիրքը
հնարավորություն
էր
տալիս
մյուս
ռասաները
դիտարկել
որպես
«այլ»,
«թերզարգացած»,
«վայրենի»,
«ցածրագույն»
և
այլն:
Այդ
է
պատճառը,
որ
նրանց
վերաբերել
են
դաժան,
շահախնդիր
և
ոչ
հավասար
կերպով:
Երբ
բացի
էթնոցենտրիկ
դիրքորոշումներից
կան
նաև
տնտեսականները,
և
ռազմական
ուժը,
որպեսզի
ուրիշներին
պարտադրել
սեփական
պատկերացումները
«ճշտի»
և
«սխալի»
մասին,
այդ
ժամանակ
էլ
ծագում
են
ռասիզմը,
ազգայնականությունը
և
էքստրեմիզմը:
Դեռևս տասնամյակներ առաջ ինչպես
եվրոպական պետություններում, այնպես էլ այն երկրներում, որտեղ եվրոպացիները
գերակայող էին, գոյություն է ունեցել պետական ռասիստական քաղաքականություն և
գաղափարախոսություն:
Այսօր,
կարելի
է
ասել,
չկա
այնպիսի
երկիր,
որտեղ
գոյություն
ունենա
պետական
ռասիզմ,
համենայն
դեպս,
բացահայտ
և
բարձրաձայնվող:
Սակայն
անգամ
օրենքի
ուժ
ստանալուց
զրկվելու
և
պետականորեն
չքարոզվելու
պարագայում
ռասիզմը
շարունակում
է
գոյություն
ունենալ
անհատական
մակարդակում՝
առօրյա
կենցաղային
հարաբերություններում:
Ամերիկացի
սոցիալակն
հոգեբանները,
որոնք
ներկայումս
այդ
խնդրով
ամենաշատ
մտահոգվողներից
են
և
այդ
հարցի
առնչությամբ
ամենաշատ
էքսպերիմենտալ
տվյալներն
ունեն,
ենթադրում
են,
որ
այսօր
ԱՄՆ-ն
ավանդական-բացահայտ
և
կոպիտ
ռասիզմից
անցում
է
կատարել
ժամանակակից,
այսպես
կոչված,
սիմվոլիկ
ռասիզմի,
որը
դրսևորվում
է
աշխատանքի
ընդունվելիս,
բնակավայրն
ընտրելիս,
հասարակական
կարգն
ապահովելիս,
սոցիալական
կապեր
հաստատելիս
և
այլն:
Եվ
չնայած
որ
1954-ին
ԱՄՆ
Գերագույն
դատարանն
ապօրինի
էր
ճանաչել
դպրոցներում
ռասայական
սեգրեգացիան
և
հավասար
իրավունքներ
սահմանել
ԱՄՆ
բոլոր
քաղաքացիների
համար՝
անկախ
մաշկի
գույնից,
հիմնականում
սպիտակամորթ
ամերիկացիները
շարունակում
են
ռասաների
միջև
սոցիալական
բաժանումներ
կատարել: Եվ քանի
որ
այսօր
բացահայտ
ռասիզմի
դրսևորումը
համարվում
է
հանցագործ
և
դատապարտելի՝
օրենքի
տեսանկյունից,
ապա
ժամանակակից
ռասիզմը
ավելի
նուրբ,
թաքնված
արտահայտման
ձևեր
է
ձեռք
բերել:
Եթե ԱՄՆ-ում բացահայտ և կոպիտ ռասիզմը փոխարինվել է սիմվոլիկով, ապա Ռուսաստանում, դատելով հատկապես վերջին իրադարձություններից, հակառակ երևույթն է դիտվում՝ նախկինում թաքնված բնույթ կրող ազգայնականությունը գնալով ավելի բացահայտ դրսևորումներ է ունենում: Դա են վկայում հատկապես «սքինհեդների» երիտասարդական խմբավորման գործողությունները: Այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ռուս հասարակությունում ազգայնականությունն ու ռասիզմը
ունեն սոցիալ-հոգեբանական հիմքեր և աջակցություն են ստանում՝ հակառակ ռուսների՝ ռասայական և ազգային հանդուրժողականության մասին ինքնախաբեության:
Հայ հասարակության մասին խոսելիս թերևս կարելի է նշել, որ հասարակության որոշակի շերտերում առկա են ռասիստական տրամադրություններ: Հազվադեպ չի պատահում, երբ Երևանում շրջելիս հանդիպում ես այլ մաշկի գույն ունեցող մարդկանց՝ սևամորթների, դեղնամորթների ու հազվադեպ չեն նրանց հասցեին շպրտված կոպիտ, ռասիստական բնույթի ռեպլիկները: Սակայն ընդհանուր առմամբ, հասարակությունը բավականին ադապտացվել, համակերպվել է երկրում փոքրամասնությունների առկայությանը և բարեհաջող համակեցություն է իրականացվում: Ծայրահեղ հազվադեպ են տեղի ունենում ազգային հողի կամ ռասայական խտրականության վրա հիմնված ազգամիջյան բախումներ կամ այլ միջադեպեր: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հայ հասարակությունում ազգայնական գաղափարները հիմնականում տեսական մակարդակում են ու պրակտիկ մակարդակում հազվադեպ կարելի է հանդիպել նման հիմքով դևիացիաների:
Քանի
որ
ամերիկյան
հասարակությունում
ռասայական
դիրքորոշումները
և
խտրականությունը
դրսևորվում
են
մեղմ
կերպով,
ապա
որոշ
հետազոտողներ
առաջարկել
են
ռասայական
ատելության
այլընտրանքային
բացատրություններ:
Մասնավորապես,
ՄակԿիրնենը
և
նրա
գործընկերները
ենթադրել
են,
որ
ժամանակակից
Ամերիկայում
ռասայական
դիրքորոշումներն
առաջանում
են
տարբերությունների
պատճառով,
սակայն
ոչ
մաշկի
գույնի,
այլ
մշակութային
արժեքների:
Այլ
կերպ
ասած՝
սպիտակ
ամերիկացիները
ատելություն
են
զգում
«նեգրերի»
հանդեպ
ոչ
այն
պատճառով,
որ
նրանք
սև
են,
այլ
այն,
որ
նրանք
խոսում,
հագնվում,
ապրում
և
իրենց
պահում
են
ոչ
այնպես,
ինչպես
սպիտակամորթները:
Ըստ
այդմ,
կարելի
է
ենթադրել,
որ
եթե
սևամորթերը
հագնվեին,
իրենց
պահեին
այնպես,
ինչպես
սպիտակամորթերը,
ապա
ռասայական
խտրականությունը
պետք
է
վերանար:
Սակայն
իրականությունը
բոլորովին
այլ
է:
Նման հանգամանքները հետազոտողներին ստիպում են ռասիստակա դիրքորոշումների բացահայտման ավելի կատարյալ և նուրբ մեթոդիկաներ մշակել: Օրինակ Պատրիսիա Դեվայնն ու նրա գործընկերները առաջարկել են նման մեթոդիկա: Այն ենթադրում է հետազոտվողների կողմից այլ ռասաների մասին մտքերի ազատ արտահայտում: Դրանք սպոնտան կերպով ակտիվանում են և թույլ են տալիս կարծիք կազմել հետազոտվողների ռասայական դիրքորոշումների մասին:
Եզրափակելով նշենք, որ ժամանակակից աշխարհում թեև «ռասիսատական» ու «ազգայնական» գաղափարները փորձում են քողարկված կերպով գործարկել, սակայն այնուամենայնիվ, չի կարելի բացառել էքստրեմիստական տրամադրությունը, որը գերակայում է այդ երևույթների առկայության պարագայում և ստիպում գաղափարակիրներին դրսևորել դևիանտ վարք: Ռասիստական և ազգայնական գաղափարները հատկապես դրսևորված են արտահայտվում, երբ խնդիրը կապված է էթնիկությունն ակտիվացման հետ, երբ «մերն ուրիշ է», «մերն ամենալավն է», «ուրիշինը վատն է, թերի» գաղափարները գերակայող են դառնում ազգայնականության և ռասիզմի «զոհ-գաղափարակիրների» գիտակցությունում, և ավելի խորն արտահայտված՝ անգիտակցության որոշակի շերտերում:
Комментариев нет:
Отправить комментарий