суббота, 27 сентября 2014 г.

Ընտանեկան թերապիայի հիմնական ուղղությունները


Ընտանեկան հոգեթերապիայի հիմնադիրներից է Մալյարևսկին, ով 1882թ. Սանկտ Պետերբուրգում հիմնադրեց մի հաստատություն՝ հոգեկան ինչ-ինչ շեղումներ կամ հիվանդություններ ունեցող երեխաների և դեռահասների համար:
Ընտանեկան հոգեթերապիա է կոչվում հոգոթերապիայի հատուկ ճյուղերից մեկը, որը նպատակաուղղված է ընտանիքի միջանձնային փոխհարաբերությունների  շտկմանը և  հուզական   խանգարումների չեզոքացմանը:
Որպես հոգեբանական օգնության ինքնուրույն ուղղություն, ընտանեկան թերապիան ծագել է 20-րդ դարի 50-ական թվականներին: Ապացուցվել է, որ եթե  ընտանիքը ճիշտ  ուղղորդվի և ճիշտ  ուղղվածություն  ստանան նրա ներքին ուժերը, ապա այն ի զորու է ինքնուրույն` իր ներքին ռեսուրսների շնորհիվ, օգնել ընտանիքի անդամներին:
Ընտանիքի այն անդամը, որի խնդիրները դրդել են ընտանիքին դիմելու հոգեթերապևտին, կոչվում է «իդենտիֆիկացված այցելու»: Տվյալ այցելուն այդ ընտանիքի «քավության նոխազն» է, որը ներկայացնում է ոչ նորմալ փոխհարաբերություններ: Թերապևտը օգնում է ոչ միայն «նույնականացված այցելուին», այլև ամբողջ ընտանիքին`հաղթահարելու ներքին կոմունիկատիվ խնդիրներ:
Անոմալիայի  պատճառները դիտարկվում են ընտանեկան համակարգի ներսում, և որպեսզի դրական հոգեբանական ազդեցություն թողնի, հոգեթերապևտը  նախ և առաջ պետք է փոփոխի համակարգը, այլ ոչ թե այն կազմող անհատների վարքը: Մինուխինը առանձնացրել է «խառնակծիկ» հասկացությունը. դա այն ընտանիքի տեսակն է, որտեղ ընտանիքի առանձին անհատներ իրարից անկախ չեն կարող գործել, իսկ ընտանիքի ներսում փոխհարաբերությունները ներհյուսված են և խճճված: Նմանատիպ ընտանիքներում հաճախակի են դիտվում հոգեսոմատիկ խանգարումներ, պանիկ նոպաներ և տագնապայնություն:
«Խառնակծիկ» ընտանիքին հակադրվում է «տարանջատված» ընտանիքը: Այս դեպքում ընտանիքի անդամների միջև միմյանց հանդեպ զգայունակությունը, ուշադրությունը խիստ պակասում են: Հաճախ են առաջանում խնդիրներ` կապված ալկոհոլի, թմրադեղերի հետ, և երեխաները շատ հաճախ դառնում են անչափահաս հանցագործներ:
Դիսֆունկցիոնալ ընտանիքի ևս մեկ տարատեսակ է «երկակի կապ» փոխհարաբերություններով ընտանիքը: Տվյալ դեպքում օրինակ` երեխային ներշնչում են, որ նա պետք է լինի քաջ, անվախ, հաջողակ, բայց պատժում են նրան, երբ դրսևորում է այդ որակները:
Հաճախ  ընտանեկան  թերապիայում  առանձնացնում են իրար  հաջորդող 4 փուլեր.
·         Ընտանեկան դիագնոզ, դիագնոստիկ էտապ
·         Ընտանեկան կոնֆլիկտի լիկվիդացիա
·         Ռեկոնստրուկտային
·         Աջակցություն:
Էկզիստենցիալ հոգեթերապիա-Էկզիստենցիալիզմի  հիմնադիրն է Սյերեն Կյերեգորը: Այժմ մի շարք հոգեթերապևտիկ մոտեցումներ կոչվում  են  մեկ տերմինով`էկզիստենցիալ  թերապիա /էկզիստենցիալ  վերլուծություն/: Դրանց  թվում  հարկ  է  նշել  Լյուդվիգ  Բինավանգերի  էկզիստենցիալ  անալիզը,  Մեդարդ  Բուաի  Dasien  անալիզը, Վիկտոր Ֆրանկլի  էկզիստենցիալ  անալիզը /լոգոտերապիա/ ,  Ալֆրեդ  Լենգլեի  էկզիստենցիալ  անալիզը:
Ընտանեկան  համակարգային  հոգեթերապիա- Վերջերս զարգացող ամենաերիտասարդ դպրոցներից է: Այն ծագել է II Համաշխարհայինից հետո և զարգացել կիբերնետիկայի հետ սերտ կապում: Նման մոտեցման դեպքում այցելու է համարվում ամբողջ ընտանիքը`որպես միասնական համակարգ, որը հենց հանդիսանում է հոգեթերապիայի ներգործության արդյունք: Ընտանեկան համակարգը մարդկանց խումբ է, որոնք կապված են բնակության ընդհանուր վայրով, ընդհանուր տնտեսությամբ և ամենակարևորը` փոխհարաբերություններով: Այն, ինչ կատարվում է ընտանիքում, հաճախ կախված չէ մարդկանց  մտադրություններից և նպատակներից, քանի որ ընտանիքի կյանքը կարգավորվում է համակարգի կողմից: Ընտանեկան թերապիան նպատակ չի հետապնդում ընտանիքը կազմող մարդկանց փոխելու: Բոլոր մարդիկ էլ կարող են ավելի երջանիկ ապրել իրենց ընտանիքում: Դրան խանգարում է ոչ թե այն, որ շրջապատի մարդիկ են վատը, այլ այն, որ ընտանիքը` որպես համակարգ, գործառում է սխալ: Հենց գործառությունն է, որ կարող է փոփոխվել ընտանեկան համակարգային թերապիայի միջոցով: Այս ուղղության ներկայացուցիչներից են Մյուռեյ Բոուենը, Ջեյ Հեյլին, Վիրջինիա Սատիրը, Կառլ Վիտակերը, Սալվադոր Մինուխինը և այլք:  
Այցելուակենտրոն մոտեցում- Հոգեթերապիայի ուղղություն է, որը բնութագրվում է թերապևտի` ռեֆլեքսիայի և անմիջական որոշումներ ընդունելու ուղղվածությամբ, որը այցելուին դրդում է ազատորեն արտահայտելու իր մտքերը: Այս թերապևտիկ ուղղվածությունը մշակվել է Կառլ Ռոջերսի կողմից, 1940-ական թթ.: Այն իրենից ներկայացնում է մոտեցում, որն անընդհատ զարգանում է` անձնային աճի և փոփոխության տեսակետից: Այս դեպքում կարևորվում է այն, որ աճի հանդեպ դրսևորվող ռեալ, խորը և բնական էմպատիայի դրսևորման շնորհիվ: Այցելուակենտրոն ուղղության «խնդիրն» է անհատի անձնային աճի խթանումը:
Տրանսակտ անալիզ- Հոգեթերապիայի այս ուղղությունը հիմնադրվել է Է. Բերնի կողմից: Այն ներառում է տրանսակտային անալիզ կամ  սցենարային  ծրագրավորում: Ի համեմատ դասական հոգեվերլուծության՝ տրանսակտային անալիզը հիմնված է անհատի կյանքի սցենարային ծրագրի բացահայտման վրա: Վերլուծությունը ընդլայնվեց «կառուցվածքային վերլուծության» շնորհիվ, որի միջոցով «Ես»-ը/որը գտնվում է զանազան կոմունիկատիվ վիճակներում/ ենթաբաժանվում է երեք վիճակների`
·         Ծնող, որը գրրծում է ծնողի` երեխայի, հանդեպ ունեցած վերաբերմունքին համաձայն:
·         Մեծահասակ, որն օբյեկտիվորեն է գնահատում իրականությունը:
·         Երեխա, որը գործում է երեխայի` ծնողի նկատմամբ  ունեցած վերաբերմունքի սկզբունքով:
Գեշտալտ-թերապիա- Զարգացել է Ֆ.Պերլզի կողմից զարգացված գեշտալտ  հոգեբանության  ազդեցության ներքո: Գեշտալտ-թերապիայի հիմնական նպատակն է ընդլայնել մարդկային գիտակցությունը, որի շնորհիվ լավացնել մարդու ինքն իրեն հասկանալու և ընդունելու գործոնը, հասնելու լիարժեք ներքին ամբողջականության, հնարավորինս պարզորեն գտնելու կյանքի իմաստը, և արտաքին աշխարհի հետ կապերը առավել արդյունավետ դարձնելու: Այս թերապիան անցնելու շնորհիվ այցելուն կարողանում է գիտակցորեն ընտրել իր վարքաձևը, օգտագործելով իր անձնային առանձնահատկությունները` իր իսկ կյանքը դարձնում է հնարավորինս իմաստավորված, ազատվում է նևրոտիկ և այլ տիպի ախտանիշներից:
Մարմնական ուղղվածության հոգեթերապիա- Այս ուղղության գլխավոր խնդիրն է ուշադրությունը ուղղել ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան գործոնին: Այս թերապևտիկ մեթոդի շնորհիվ ուսումնասիրվում և ընդունվում են անձի փորձի այն ասպեկտները, որոնք արտամղվել են` հետագա ինտեգրացիան ապահովելու նպատակով:
Դասական հոգեվերլուծություն- Հիմնադիրն է Զ. Ֆրոյդը, ով առանձնացրել է հոգեկանի երեք մակարդակ`գիտակցություն, ենթագիտակցություն, անգիտակցություն: Հոգեվերլուծության նպատակն է ազատվել հիվանդագին ախտանիշներից:
Բացի հոգեթերապիայում ընդունված հիմնական մեթոդներից, ընտանեկան հոգեթերապիայում ընդունված են նաև.
Ցիրկուլյար ինտերվյուն- Հոգեթերապևտը հարցնում է անդամներից մեկին, թե ինչպես են մյուս երկուսը վերաբերվում միմյանց: Այս դեպքում հոգեթերապևտը խուսափում է ուղիղ հարցից և ավելի շատ ինֆորմացիա է ստանում և անհատի, և ընտանիքի մասին:
Դրական կոննոտացիան- Այն ախտանիշի վերաորոշարկումն է, որով եկել է ընտանիքը: Այս մեթոդի դրական կողմն այն է, որ ընտանիքը իր խնդիրներին «բարեկամաբար» է վերաբերվում և դրանք ընկալում որպես խնդրի լուծում:
Կենդանի /ներգրավված/ սուպերվիզիան- Այս մեթոդը թույլ է տալիս ընտանեկան հոգեթերապևտին ընտանիքի հետ աշխատելիս խորհրդակցել պաշտոնակիցների հետ, որոնք գտնվում են միակողմանի հայելու ետևում և անմիջականորեն դիտում են պրոցեսը:
Ժամանակակից ընտանեկան թերապիայի ուղղություններից հարկ է նախ և առաջ նշել համակարգային մոտեցումը` իր բազմաթիվ դրսևորումներով:
Մյուռեյ Բոուենի ընտանեկան համակարգային տեսությունում նշվում  է, որ անցյալի բեռի պատճառով ընտանիքի անդամները հաճախ չեն կարողանում իրարից անկախ գործել, որն էլ հանգեցնում է ներընտանեկան դիսֆունկցիայի: Այս դեպքում թերապևտը կարծես ստանձնում է մարզչի դեր, ով օգնում է ընտանիքի անդամներին ներընտանեկան «համայնքում» դիֆերենցացնել իրենց դերերը:
Համակարգային մոտեցման մյուս ձևը Մինուխինի համակարգային ընտանեկան թերապիան է, որը նախ և առաջ ուղղված է ոչ ադեկվատ մտերմության և ընտանիքի անդամների միջև սահմանների խախտումը հաղթահարելուն: Հետևում է, որ ընտանեկան համակարգը դիսֆունկցիոնալ է ոչ թե իր պատմության, այլ իր կառուցվածքի պատճառով:
Ստրատեգիական ընտանեկան թերապիան  /Հեյլի, Վացլավիկ/ այժմ տարածված համակարգային մոտեցման ամենահայտնի ձևն է, որն ակտիվորեն նպատակ է հետապնդում ընտանիքի անդամների` մեկը մյուսի հանդեպ ունեցած պատասխանատվության մեծացմանը:
Ընտանեկան համակարգային հոգեթերապիայի Միլանյան դպրոցը  երբեմն առանձնացվում է ստրատեգիական ընտանեկան թերապիայի կազմում, իսկ երբեմն էլ հանդես է գալիս որպես առանձին ուղղություն: Այս տեսանկյունից պաթոլոգիական ընտանիքները բնութագրվում են «ընտանեկան խաղերով», այսինքն՝ ընտանիքի ցանկացած անդամ ձգտում է մյուսների հետ փոխհարաբերությունները բնութագրել և հաստատել իր տերմիններով: Սա հիմնվում է այն սխալ  համոզմունքի վրա, որ միջանձնային հարաբերություններում հնարավոր է միակողմանի վերահսկողությունԻրականում այդ խաղի էությունն այն է, որ ոչ ոք և երբեք չի հաղթում, քանի որ անընդհատ շրջանառող համակարգում փոխհարաբերությունները հնարավոր չէ կարգավորել:
Հոգեվերլուծական/Սկինեռ/, վարքային/Դրեյկուս/ և հումանիստական/Սատիր/ մոտեցումները ընտանեկան հոգեթերապիայում համարվում են առավել ավանդական` ի համեմատ համակարգային մոտեցման և ծագել են ընտանեկան թերապիայի և հիմնական թերապևտիկ ուղղությունների կիզակետում:
Բոզզորմենի-Նեջիի կոնտեքստային մոտեցման  հիմքում ընկած են ոչ միայն ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունները, այլև նրանց պահանջմունքները:
Կ. Վիտակերի անձնային փորձի վրա հիմնված սիմվոլիկ մոտեցման դեպքում կարևոր տեղ է հատկացվում անգիտակցականին/ բայց ի տարբերություն հոգեվերլուծության, այստեղ էլ գործ ունենք ընտանիքի անգիտակցականի հետ/ : Ըստ Վիտակերի, ընտանեկան թերապիան «ֆանտազիայի տարածության մեջ ոչ վերբալ հաղորդակցման փորձ է»: Թերապիայի ընթացքը և փուլերը նկարագրելիս Վիտակերը տալիս է «Կառուցվածքի համար պայքար» և «Նախաձեռնության համար պայքար» հասկացությունները: Առաջին դեպքում արդյունքի համար պատասխանատու է ընտանիքը, այլ ոչ թե թերապևտը: Երկրորդ դեպքում ենթադրվում է, որ ինչքան «անհանգստացնես» ընտանիքին, այնքան մեծ է հավանականությունը, որ ընտանիքը դրական արդյունքների կհասնի:
Ընտանիքի հոգեբանական ժամանակակից թերապևտիկ ուղղություններին հիմնականում բնորոշ են մի քանի առանցքային պահեր.
1.Նախ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ գոյություն ունեն ինչպես բազմաբարդ փոխհարաբերություններով ընտանիքներ, այնպես էլ բազմազան և իրարից բավականին տարբերվող ընտաիքներ, ուստի օբյեկտիվորեն գոյություն չունի որոշակի բնորոշում, թե ինչ է իրենից ներկայացնում ընտաիք հասկացությունը:
2.Ընտանեկան թերապիայում գոյություն ունի առողջ ընտանիքի`որպես հոգեբանական  օգնության էտալոնի մասին ինտուիտիվ և ունիվերսալ պատկերացեւմներ:
3.Ընտանեկան թերապիայի ունիվերսալ նպատակն է ընտանիքի սեփական ռեսուրսների մոբիլիզացիան: Այս դեպքում մեծ նշանակություն ունի «ընտանիքի դրական հոգեբանական պոտենցիալ» հասկացեւթյունը:

4.Ընտանեկան թերապիայի էությունը բնավ էլ տեխնիկաների ամբողջություն լինելը չէ, այլ անձային-էկզիստենցիալ մոտեցումն է, որն իր ուղղվածությունը ստանում է մարդկային գոյության հոգևեր ասպեկտներից:

Комментариев нет:

Отправить комментарий