Ահաբեկչի անձը. Նարցիսիզմ և խմբային ներազդում
Հետազոտողները նշում են, որ ահաբեկիչների մեծ մասը մանկության
շրջանում շրջապատված են եղել մայրական ուշադրությամբ: Նրանց մի մասն իսկապես անձնային
բազմաթիվ դեֆեկտներ ունեն, մյուսներն էլ լավ դիմակավորված դերասաններ են: Կան նաև այնպիսիները,
որոնք «հիվանդ են» գերգաղափարներով և գիտակցաբար են ահաբեկչական գործողությունների
դիմում՝ լավ հասկանալով իրենց համար այդ գործողությունների արդյունքները: Վերոհիշյալ
հեղինակները պնդում են, որ ահաբեկիչների մի զգալի հատված մանկությունում կամ պատանեկությունում
ենթարկվել են նվաստացումների, չեն կարողացել ինքնահաստատվել: Զարգացման հաջորդ մակարդակ
անցնելուց հետո նրանք հասկացել են, որ կարող են վրեժխնդիր լինել ոչ միայն իրենց նեղացնողներից,
այլև ամբողջ հասարակությունից: Նրանք մարդիկ են, որոնք չեն կարողացել զարգացնել իրենց
գաղափարները, ինչն էլ դրդում է նրանց ցանկացած միջոցով ինքնահաստատվել, ապացուցել իրենց
«Ես»-ը: Նրանց թվում է, որ հասարակությունը իրենց ըստ արժանվույն չի գնահատել, վատ
է վերաբերել: Կան ահաբեկիչներ, որոնք ժամանակին
պայքարել են ինչ-որ իրավունքների և ազատությունների համար, սակայն դատապարտվել են պետության
կողմից, դարձել են «արտաքսյալներ» և նրանց համար ահաբեկչությունը դարձել է պետության
դեմ ուղղված սոցիալական վրեժ: Որպես կանոն, ահաբեկիչների մեծ մասը տղամարդիկ են, սակայն
կան նաև կանայք, որոնց դերն ահաբեկչական խմբավորումներում շատ ավելի մեծ է:
Պարզվել է, որ ահաբեկիչների շարքերում կան թե նորմալ անձնային
զարգացում ունեցող, սակայն սոցիալական դրդապատճառներով ուղղորդվող անձինք, թե հոգեբական
խնդիրներով անձինք, ընդհուպ մինչև սոցիոպատներ և պսիխոպատներ: Ընդհանուր առմամբ, կան
հատուկ անձնային նախատրամադրվածությամբ մարդիկ, որոնք կանգնում են ահաբեկչության ուղու
վրա: Ահաբեկիչների մեծ մասը ձգտում է էքստերնալիզացիայի՝ անձնական խնդիրներն
արտաքին միջավայրում լուծելու: Թեև այս միտումը պարանոյալ բնույթ չի կրում, սակայն
գերկենտրոնացած է «Ես»-ի պաշտպանության վրա՝ պրոյեկցիայի միջոցով: Մյուս առանձնահատկությունն
այն է, որ նրանք չափազանց կլանված են իրենք իրենցով և քիչ են հետաքրքված մյուսների
զգացմունքներով: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ահաբեկիչների մոտ կան նարցիսական
խանգարումների բնորոշ առանձնահատկություններ: Դրանք հանգեցնում են անձի ոչ ադեկվատ
ինտեգրմանն ու ինքնահարգանքի զգացման ոչ լիարեք ձևավորմանը: Նրանց մոտ առանձնանում
են այն հատկությոնները, որոնք ցածր են գնահատում և դրանք պրոյեկտում թիրախային խմբի
վրա: Ահաբեկիչների անձնային առանձնահատկությունները պայմանավորում են նրանց գործունեության
տեսակը: Քաղաքական և «գաղափարական» ահաբեկիչները տարբերվում են կրոնական, ազգայնական
և քրեական ահաբեկիչներից:
Որոշ հետազոտողների կարծիքով՝ բռնության կամ ահաբեկչական գործունեության
պատրաստակամությունը արմատներով գնում է դեպի մարդուն բնորոշ ագրեսիվ և կործանարար
բնազդները: Դրանք պայմանավորված են ոչ միայն անձնային առանձնահատկություններով, այլև
այն սոցիալական միջավայրով, պատմամշակութային կոնտեքստով, որում զարգացել է անձը: Նման
գործունեությանը հակված մարդկանց մոտ հույզերը գերակայում են բանականության նկատմամբ,
առկա է գնահատականների կանխակալություն, հանդուրժողականության
ցածր մակարդակ, արժանի ինքնավերահսկողության բացակայություն: Ահաբեկիչներին
հաճախ անհրաժեշտ է, որ իրենց գործողությունները արձագանք ստանան այն պատճառով, որ լրատվամիջոցների,
քաղաքական և պետական գործիչների և այլ մարդկանց հակազդումներում, ինչպես հայելու մեջ,
նրանք ճանաչում են տեսնում և իրենց բացառիկության հաստատում: Երբ լրատվամիջոցները լուսաբանում
են ահաբեկիչների գործողությունները, նրանք որոշակիորեն բավարարում են նրանց նարցիսական
պահանջմունքները: Եթե իմանային, որ իրենց գործունեությունը գաղտնի է, հնարավոր է, որ
բազմաթիվ ահաբեիչներ դադարեցնեին իրենց գործունեությունը: Ուստի ստացվում է, որ հասարակությունն
իր արձագանքնեով նպաստում է ահաբեկչության տարածմանը:
Նարցիսական
խանգարումներով ահաբեկիչներին բնորոշ են հետևյալ գծերը.
1.Բավականին
ագրեսիվ են բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց խմբին չեն պատկանում: 2.Գործադրոմ են բոլոր
ջանքերը, որպեսզի պահպանեն իրենց խմբային պատկանելությունը, քանի որ եթե մարդը ճղճիմ
և փոքրոգի է, եթե իրականում բավարարված չէ կյանքով, դրա վրա հիմնվում է նրա այն կարծիքը,
որ ինքը գերակա է մյուսների նկատմամբ: Այդ պարագայում երբեմն ձևավոևվում է ֆանատիզմը,
որը բնորոշ է մահապարտ-ահաբեկիչներին, և հանդիսանում է նարցիսականության հիմք: Որքանով
ահաբեկիչը բավարարված չէ իր իրական կյանքով, այնքան ավելի մեծ է խմբի հանդեպ հավատարմությունը
և հանուն վերջինիս ամեն բանի պատրաստակամությունը: Խմբում ոչ միայն ամրապնդվում է նարցիսականությունը,
այլև ահաբեկիչը հասնում է անձնային նույնականացման: Խմբային նարցիսականությունը մարդկային
ագրեսիվության գլխավոր աղբյուրներից է:
Ահաբեկչական
խմբավորումներում առկա են լինում ոչ միայն անինքնավստահ և բազմաթիվ հոգեբանական խնդիրներով
անհաջողակներ, թերարժեքության բարդույթվ տառապողներ, այլև այնպիսիք, որոնք խելացի,
կամային, իրենց ուժերի վրա վստահ մարդիկ: Վերջիններս հիմնականաում ձգտում են առաջատարի
դիրք գրավել և գերակայության հասնել: Սակայն այդ պարագայում էլ, ամենայն հավանականությամբ,
առկա է բարձր տագնապայնություն, քանի որ բարձր կամային որակներ ունեցող մարդը, ձգտում
է կառավարել ուրիշների և նրանց դրդում է ամենադաժան ագրեսիային, քանի որ անգիտակացորեն
մտավախություն ունի, որ հենց ինքը կարող է ագրեսիայի զոհ դառնալ: Հենց նման մարդիկ
էլ հանդիսանում են ահաբեկչական գաղափարախոսության կերտողներ:
Ահաբեկիչները
մարդկանց հատուկ դաս են: Նրանք առանձնանում են կյանքի նկատմամբ ամբիվալենտ, երկակի
հայացքներով՝ մի կողմից նրանք ցանկանում են այն ավելի արդար և ճիշտ դարձնել, մյուս
կողմից՝ ոչնչացնում են այն՝ սպանելով անմեղ մարդկանց իրենց նպատակներին հասնելու համար:
Իրենց իդեալներին և իրենց կարծիքով ճիշտ կյանքին հասնելու և համապատասխան հոգեբանական
էֆեկտ գործելու համար, այդ մարդիկ երկու ուղի են ընտրում՝ սպանելով և ինքնազոհողությամբ:
Մահվան հետ գործ ունենալիս ահաբեկիչն անգիտակցորեն իրեն կյանքից վեր է դասում և թեկուզ
մի ակնթարթ կարողանում է կառավարել այն: Այդ կերպ նա հաղթահարում է իր սահմանափակությունը,
սակայն դա դեռևս չի հաստատում նրա անձը, դա ընդամենը «կարող եմ-չեմ կարող» փորձության
հաղթահարում է: Ամենայն հավանականությամբ կարող ենք ասել, որ նրանք նեկրոֆիլ հատկանիշներով
օժտված մարդիկ են:
Ահաբեկչական գործողությունների
ազդեցությունը պայմանականորեն կարելի բաժանել
հետևյալ ենթախմբերի՝ կլինիկական-հոգեբանական, սոցիալ-հոգեբանական ու հենց հոգեբանական:
Կլինիկական-հոգեբանական հետևանքներ
Հետազոտությունները ցույց են տվել, որ ահաբեկչությունների լուսաբանումը
և դրանց մասին տեղեկությունները ազդեցություն են ունենում ահաբեկչությունների անուղղակի
զոհերի վրա: Սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչությունից հետո ուսումնասիրվել է քաղաքացիական
հասարակության հուզական կարգավիճակը, որի արդյունքում պարզվել է, որ Մանհեթթենի տարբեր
շրջանների բնակիչներից 56,3 տոկոսի մոտ դիտվել է մեկ կամ մի քանի հոգեպաթոլոգիկ ախտանշաններ:
Առաջացած ճգնաժամային վիճակները այդ պայմաններում բնորոշվում են բարձր ինտենսիվությամբ,
կարճաժամկետությամբ եւ դինամիկությամբ: Ահաբեկչության այս խմբի հետևանքերի մեջ են մտնում
նաև քնի խանգարումները ու ուշադրության կենտրոնացվածությունը, գրգռողականությունը,
մղձավանջները, կրկնվող մտքերը եւ հիշողությունները: Ահաբեկչությունից հետո առավել բնորոշ
խանգարում է հանդիսանում ՀՎՍԽ-ն ու ադապտացիայի խանգարումը:
Հետազոտողները ցույց են տվել,
որ սեպտեմբերի տասնմեկի մասին հեռուստածրագրերի դիտումները ուղեկցվել են ՀՎՍԽ-սիմպտոմատիկայով
ու դեպրեսիայով, իսկ տրավմատիկ իրադարձությանն անմիջականորեն մասնակցելն ու այդ մասին
հեռուստահաղորդումներ դիտելը սթրեսային վիճակների ձևավորման գործոն են հանդիսանում:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ պերիտրավմատիկ պանիկ «ատտակաների» ապրման փորձը տրավմատիկ
իրադարձության ընթացքում ապագա հոգեպաթոլոգիկ կարգավիճակի ցուցանիշ է: Նրանք ցույց
են տվել, որ ՊՊԱ-ն կապված է ՀՎՍԽ, դեպրեսիայի, վատ ֆիզիկական ինքնազգացողության, տագնապայնության,
ալկոհոլիզմի ու հոգեբանական աջակցության դիմելու հետ: Հետազոտության արդյունքների վրա
հիմնվելով նրանք եկել են այն եզրակացության, որ անվտանգության զգացման նվազումը նկարագրվում
է որպես.
·
Իրավիճակը վերահսկելու զգացողության
նվազում
·
Անօգնականության զգացում, սոցիալական
գործառնության արդյունավետության նվազում:
Հայտնի է, որ հոգեբանական տրավմայի
ծագման հարցում առաջատար դեր է խաղում անձնային ու հուզական ներգրավվածություն: Անձնային
առանձնահատկություններից առանձնացնում են ինֆանտիլությունը, հույզերի ոչ հասունությունը,
բացասական արտաքին գրգռիչների հանդեպ թույլ կայունությունը, ռիգիդությունը: Որոշ հետազոտությունների
արդյունքում պարզվել է, որ ահբեկչություններից հետո տուժողների մոտ առաջանում են թե
հոգեբանական խնդիրներ, թե շնչուղիների հիվանդություններ: Նրանք պարզել են նաև, որ սեպտեմբերի
տասնմեկից հետո առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են եղել դեպրեսիան, տագնապային
խանգարումները, հետվնասվածքային սթրեսը:
Սոցիալ- հոգեբանական հետևանքներ
Ահաբեկչական գործողությունների
սոցիալ-հոգեբանական արդյունքներն ու ազդեցությւոններն ամենաքիչն են ուսումնասիրված:
Մինչդեռ խնդիրն արդիական է այսօրվա պայմաններում, քանի որ ազդում է մարդու հոգեկանի,
բարոյական դիրքորոշումների ու հանրային իդեալների վրա: Որպես ահաբեկչության սոցիալ-հոգեբանական
հետևանքներ առանցնացնում են վիկտիմիզացիան, հակասոցիալական վարքը, ալկոհոլամոլությունը,
ընտանեկան կոնֆլիկտները, խտրականությւոնները և այլն: Նման իրավիճակում հայտնված մարդկանց
մոտ լիովին բացակայում է անվտանգության զգացումը: Նյույորքյան ահաբեկչությունից հետո
ավելացել էր արաբների հանդեպ կանխակալ վերաբերմունքը, խտրականություններն ու բռնությունները:
Ավելացել էին նրանց սպանությունների թիվը: Այս դեպքում գործել է ատրիբուցիայի երևույթը,
երբ տվյյալ ազգի մի քանի ներկայացուցիչների գործողությունները վերագրվել են ամողջ էթնիկական
խմբերին ու բռնի գործողություններն անխուսափելի են եղել: Որպես սոցիալ-հոգեբանական
տեսակի հետևանքների ևս մեկ խումբ առանձնցվում է հասարկությունում սոցիալական կոնֆլիկտների
սրումը: Օրինակ, Բեսլանի ահաբեկչությունից հետո մոտակա բնակավայրերի բնակչությւոնը
բաժանվել էր երկու խմբի՝ «տուժողների» ու «մեղավորների»: Այս հանգամանքն անբարենպաստ
ազդեցություն է թողնում բնակչության սոցիալ-հոգեբանական
վիճակի վրա: Նման ինդոգեն կոնֆլիկտները նպաստում են ՀՎՍԽ ծանրացմանն ու խոչընդոտում
են հոգեկան խանգարումների հետընթաց զարգացմանը: Որպես սոցիալ-հոգեբանական խնդիրների
ևս մեկ խումբ առանձնացվում է դեպքի վայրերից երիտասարդ բանկչության արտագաղթը: Նյույորքյան
ահաբեկչությունից հետո իրականացված հետազոտությունները
ցույց են տվել, որ ավելացել է ալկոհոլ, թմրանյութեր ու ծխախոտ օգտագործողների թիվը:
Ահաբեկչության հետևանքները հաղթահարելու ևս մեկ նկատելի ձև է համարվում կրոնին դիմելը
կամ ահաբեկչության դեմ պայքարող ՀԿ-ներին միանալը:
Հոգեբանական
հետևանքներ
Ահաբեկչական գործողությունների
զուտ հոգեբանական հետևանքների թվին կարելի է դասել տեղեկատվության լուսաբանումը, որը
սոցիալական ներազդման ամենաազդեցիկ եղանակներից է: Իրադարձությունների լուսաբանումը
նպասոտում է թե գործողություններից տուժածների, թե բնակչության մյուս հատվածի մոտ վախի
զարգացման զարգացմանը՝ իր կամ մտերիմների կյանքի համար, և քանի որ զանգվածային լրատվամիջոցներն
ու համացանցը գործում են սոցիլական վարակման սկզբունքի հիման վրա, բնակչության շրջանում
բարձրանում է տագնապայնության մակարդակը: Ահաբկեչական
գործողությունների մասին տեղեկատվությունը նպաստում է նաև անորոշությունից վախ զարգացմանը,
մարդիկ կորցնում են կյանքի հեռանկարներիհանդեպ հավատը: Ընդհանուր անորոշությունն ու
խուճապային իրադրությունը և դրա մասին շրջանառող լուրերը կարող են իրենց ազդեցությունը
թողնել սոցիալական վարքի վրա, ինչի արդյունքում առաջանում են խուսափող վարքի տարբեր
մոդելներ՝ օրինակ օդանավերից չօգտվելը:
Комментариев нет:
Отправить комментарий