Խառնվածքն ամենալավ ուսումնասիրված անհատական
բնութագրերից
է:
Խառնվածքը
սահմանվում
է
որպես
անձի
անհատական
առանձնահատկությունների
օրինաչափ
համահարաբերակցություն,
որը
բնորոշում
է
հոգեկան
գործունեության
դինամիկայի
տարբեր
կողմեր:
Խառնվածքի
բնույթը
բացատրելու
համար
առաջարկվել
են
հումորալ,
կոնստիտուցիոնալ
և
հոգեբանական
տեսություններ:
«Խառնվածք» հասկացությունն
առաջարկվել
է
Հիպոկրատի
կողմից
և
դրա
բովանդակային
կողմը
կազմում
էին
տարբեր
հիվանդների
բուժման
արդյունքների
դինամիկայի
ընդհանրացված
դիտումները.
որոշ
հիվանդների
մոտ
առկա
էր
բուժման
հանդեպ
ավելի
մեծ
դիմադրություն,
մյուսների
մոտ`
հակառակը,
որոշ
հիվանդներ
շուտ
էին
առողջանում,
որոշները`
ոչ
այնքան:
Համաձայն ժամանակակից հայացքների` խառնվածքը մարդու հուզականության և
անհատական
վարքի
առավել
ընդհանրացված
ֆորմալ-դինամիկ
բնութագրիչն
է,
որը
դրսևորվում
է
արդեն
մանուկ
հասակից:
Խառվածքի
հատկություններն
իրենցից
ներկայացնում
են
մարդու
անահատական-կենսաբանական`
ի
սկզբանե
գենետիկորեն
տրվող
հատկությունների
համակարգային
ընդհանրացում:
Դիֆերենցիալ
հոգեբանության
տեսանկյունից
խառնվածքը
դիտարկվում
է
որպես
անհատականության
բազային
ասպեկտ,
որը
պայմանավորված
է
մարդկային
օրգանիզմի
առավելագույնս
կենսաբանական
հատկություններով:
Այս
ամենի
հետ
մեկտեղ
խառնվածքը
կարող
է
բնորոշվել
նաև
որպես
ավելի
բարձրակազմ`
ինտեգրալ
անհատականության,
կառուցվածքային
բաղադրատարր:
Այս
ամենի
հետ
մեկտեղ
տարանջատվում
են
խառնվածքին
առնչվող
երկու
հիմնահարց`
դրա
·
կենսաբանական հիմքերին
·
հոգեբանական
բաղադրիչներին
վերաբերող:
Ինչ
վերաբերում
է
խառնվածքի
կենսաբանական
հիմքերին,
ապա
այս
հարցին
անդրադարձ
են
կատարել
դեռևս
հնագույն
ժամանակներից.
Հիպոկրատի
և
Հալենի
հումորալ
տեսություններում
խառնվածքի
տարբեր
տիպեր
համապատասխանում
էին
օրգանիզմում
գերակշռող
այս
կամ
այն
հատուկ
հեղուկին:
Կրեչմերն
ու
Շելդոնը
խառնվածքի
տիպերի
առանձնացումը
կապում
էին
մարմնակառուցվածքի
կոնստիտուցիոնալ
առանձնահատկությունների
հետ:
Կրեչմերը
առաջարկել
է
հետևյալ
խառնվածքի
տիպերը`
հիմնվելով
մարմնակառուցվածքի
վրա.
·
Շիզոտիմիկ
·
Ցիկլոտիմիկ
·
Իքսոտիմիկ:
Սակայն
այս
հիմնախնդրի
լուծման
հարցում
իր
զգալի
ներդրումն
է
ունեցել
Պավլովը,
ով
իր
հետազոտություններում
ցույց
է
տվել,
որ
խառնվածքի
հիմքում
ընկած
է
նյարդային
համակարգի
գործառնությունը`
որպես
դրա
կենսաբանական
հիմք:
Զարգացնելով
պավլովյան
դպրոցը`
Տեպլովն
ու
Նեբիլիցինը
առաջարկել
են այն դրույթը, որ խառնվածքի հիմքերն ընկած են նյարդային համակարգի այսպես կոչված «ընդհանուր հատկություններում», այսինքն` գլխուղեղի ճակատային բաժիններում:
Ըստ
Այզենկի
մոտեցման,
խառնվածքի
այնպիսի
գծերի,
ինչպիսիք
են
էքստրովերսիան
և
ինտրովերսիան,
կապված
են
ռետիկուլյար
ֆորմացիայի
ակտիվացման
հետ,
իսկ
նեյրոտիզմը`
լիմբիական
համակարգի:
Համաձայն
Ռուսալովի
անհատականության
հատուկ
տեսության,
խառնվածքի
կենսաբանական բաղադրիչների վերաբերյալ համընդհամրացված բնութագրեր
դեռևս
չկան:
Իսկ
ինչ
վերաբերում
է
խառնվածքի
հիմնական
գծերին,
ապա
նա
առանձնացնում
է
դրանց
հարբերական
ստաբիլությունը
և
արտաքին
փոխներգործությունների
հանդեպ
դիմադրությունը:
Ընդ
որում
խառնվածքի
հատկություններն
անընդհատ
զարգանում
են
որոշակի
հերթականությամբ`
պայմանավորված
ԲՆԳ
զարգացմամբ:
Դրանք
կարող
են
փոփոխության
ենթարկվել
նաև
անհատի
գործունեության
փոփոխման
հետ:
Համաձայն Ստրելյաուի` խառնվածքի կարգավորիչ տեսության, խառնվածքի կազմության մեջ մտնում են անձի հարաբերականորեն կայուն
գծերը,
որոնք
ընդհանրացված
կերպով
ներկայացնում
են
վարքի
և
ռեակցիայի
ֆորմալ
ասպեկտները:
Խառնվածքի
հատկությունները
ֆորմալ
բնութագրիչների
միջոցով
նկարագրելու
ավանդույթը
գալիս
է
Կանտից,
ով
առաջարկել
է խառնվածքի տիպերը դիտարկել որպես տարբեր փոփոխականների` «ուժի-թուլության», «հույզերի» և
«ակտիվության» համադրություն:
Պերմյան դպրոցի ներկայացուցիչ և
հիմնադիր
Մեռլինի`
խառնվածքի
վերաբերյալ
առաջարկած
հայեցակարգը
ժամանակակից
գիտությունը
դասում
է
հոգեբանական
տեսությունների
շարքին:
Նրա
համոզմամբ
խառնվածքը
կազմում
է
ինտեգրալ
անհատականության
ընդհանուր
համակարգի
առանձին
մակարդակ:
Ինտեգրալ
անհատականության
մակարդակները
հետևյալներն
են.
·
կենսաքիմիական
·
սոմատիկ
·
նեյրոդինամիկ
·
հոգեդինամիկ (հենց խառնվածքը)
·
անձնային գծեր
·
սոցիալական դերեր:
Այզենկի տեսության գլխավոր առանձնահատկությունն այն
է,
որ
այն
հիմնված
է
երկարամյա
փորձի
վրա,
համաձայն
որի
ապացուցվել
են
այնպիսի
անձնային
գծերի
առկայությունը,
ինչպիսիք
են
էքստրովերսիան-
ինտրովերսիան
և
նեյրոտիզմը:
Այզենկը տալիս է խառնվածքի տիպերի հետևյալ բնութագրերը.
·
Խոլերիկ-հուզականորեն անկայուն էքստրովերտ: Դյուրաբորբոք, անհանգիստ, ագրեսիվ, դյուրագրգիռ, փոփխական, իմպուլսիվ, լավատես, ակտիվ
·
Մելանխոլիկ- հուղականորեն անկայուն ինտրովերտ: Փոփոխական է ըստ տրամադրության, ռիգիդ,
սթափ,
վատատես,
լռակյաց,
չհաղորդակցվող,
հանգիստ:
·
Սանգվինիկ- հուզականորեն կայուն էքստրովերտ: Անհոգ, կենսուրախ, թեթև «բարձունքներ նվաճող», շատախոս, հաղորդակից:
·
Ֆլեգմատիկ- հուզականորեն կայուն ինտրովերտ: Անխռով, հավասարակշռված, հուսալի,
ինքնակառավարվող,
խաղաղ,
մտածկոտ,
հոգատար,
պասսիվ:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց
են
տվել,
որ
անձնային
գծերի
դինամիկ
դրսևորումները
կորելացվում
են
խառնվածքի
հատկությունների
հետ:
Միևնույն
ժամանակ,
հանդիսանալով
անհատականության
կառուցվածքի
բաղկացուցիչ
մաս,
խառնվածքը
կատարում
է
կարևոր
հարմարողական
ֆունկցիա:
Ակտիվության
և
հուզականության
նման
կայուն
անձնային
գծերի
առկայությունը
հնարավորություն
է
տալիս
օպտիմիզացնել
էներգետիկ
ծախսերը:
Ինքը
խառնվածքը
հանդես
է
գալիս
որպես
վարքի
և
դրա
հետ
կապված
ներքին
գործընթացների
կարգավորիչ:
Комментариев нет:
Отправить комментарий