вторник, 21 октября 2014 г.

Հոլոտրոպային թերապիայի էությունը




70-ական թվակնների կեսերին տրանսպերսոնալ հոգեբանության հայտնի մասնագետ Ստանիսլավ Գրոֆն ու նրա կին Քրիստինան մշակեցին թերապիայի և էմպիրիկ ինքնահետազոտման խորքային մեթոդ, որը կոչվոց հոլոտրոպային շնչառություն: Այս մեթոդը, որը ներառում է այնպիսի պարզ էլեմենտներ, ինչպիսիք են շնչառության արագացումը, էթնիկ ու ծիսակարգային երաժշտությունը, ինչպես նաև մարմնի հետ աշխատանքի որոշակի ձևեր, ի հայտ էր բերում այնպիսի ապրումների սպեկտեր, որոնք դիտարկվել են խորքային ինքնահետազոտման այլ տեսակների ժամանակ:
Հոլոտրոպային շնառության ժամանակ առաջացած ապրումներն ունեին հզոր բուժական ու տրանսֆորմատիվ էֆեկտ: Բազմաթիվ հոլոտրոպային սեանսներ ի հայտ էին բերում ամենատարբեր բնույթի ծանր հույզեր ու տհաճ ֆիզիկական զգացողություններ: Այդ հույզերի և զգացողությունների լիակատար դրսևորումը հնարավորություն է տալիս մարդուն ազատել նրան անհանգստացնող ազդեցությունից:
Հոլոտրոպային թերապիայի փորձի ընթացքում հաստատվել է, որ ապրումները, որոնք նախկինում համարվում էին սրբեր, պայծառատեսների մենաշնորհը, հասանելի են ցանկացած մարդու՝ որոշակիորեն վերահսկվող իրավիճակներում: Դա տրանսպերսոնալ հոգեբանության ամենակարևոր բացահայտումներից էր, համաձայն որի նմանատիպ ապրումներ բնորոշ են բոլոր մարդկանց՝ ամբողջականության ու ներդաշնակաության հասնելու ճանապարհին: Այդ առումով՝ նման ապրումներն արտասովոր են, սակայն նորմալ:
Հոլոտրոպային թերապիան բացահայտել է հոգեթերապևտիկ մեխանիզմների նոր տեսակներ: Ի տարբերությու թերապիայի, որն ուղղված է տրավմայի կրկնակի ապրմանը, դրա վերհիշմանն ու դրա հետ վերբալ աշխատանքին, հոլոտրոպային թերապիան տրավմայի հետ աշխատում է որպես գործընթացի, որը հարկավոր է պահպանել և ոչ մի դեպքում չի կարելի ծրագրավորել:

Հոլոտրոպային թերապիան ցույց է տվել, որ ապաքինման գործընթացը հաճախ անհասանելի է մեր առողջ բանականության և տեսական պատկերացումների մակարդակում: Ավելին՝ խորքային աշխատանքի դեպքում ապաքինման գործընթացը հաճախ հիշեցնում է խելագարություն և բացարձակապես անհասկանալի է: Այդ պատճառով հոլոտրոպային թերապիայի գլխավոր մարտավարությունն այն չէ, որպեսզի նախապես փորձի պարզել, թե որն է խնդիրը, այլ այն, որ պահպանվեն ցանկացած գործընթացներ, որոնք ծագում են խնդրի հետ աշխատելիս: Թերապիայի ընթացքում նախապես չի որոշվում, թե ինչի շուրջ է տարվելու աշխատանքը, այլ՝ թերապևտն ու այցելուն վստահում են գործընթացի իմաստնությանը կամ հոլոտրոպային գիտակցությանը:
Հոլոտրոպային թերապիայի կամ տրանսպերսոնալ հոգեբանությունում բացահայտված փաստերը իրականության բնույթի մասին նոր հարցերի առաջ են կանգնեցնում: Եվ իսկապես, ինչպիսի՞ն պետք է լինի աշխարհը, որպեսզի հնարավոր լինեն այնպիսի ապրումներ, որոնց մարդ հանդիպում է հոլոտրոպային թերապիայի ընթացքում: Հոլոտրոպային թերապիայի փորձը ցույց է տվել, որ հնարավոր է ոչ միայն կրկին վերապրել մանկական տրավմաների փորձը (կենսագրական փորձ), այլև՝ պերինատալ, այսինքն՝ ծնունդին վերաբերող: Ավելին՝ հնարավոր է բացահայտել անսահման ոլորտեր, որոնք կոչվում են տրանսպերսոնալ ապրումներ: Դրանք արքետիպերի, առասպելների գործողությունների ոլորտներն են, որտեղ կարող ենք վերապրել ամենաանհավանական, արտասովոր վիճակներ և զգալ վերհոգեկան երևույթների ամբողջ սպեկտորը, նույնական լինել աշխարհի ու տիեզերքի հետ:
Հոլոտրոպային թերապիան բացահայտել է, որ խնդիրների սկզբնաղբյուրը միայն կենսագրական տրավմայի իրադարձություններում չէ: Դա խնդրի ֆիքսացիայի միայն մեկ մակարդակն է: Ավելի խորը մակարդակում տրավմաները թաքնվում են ծննդյան փորձում:
Հոլոտրոպային թերապիան ուղղված է նախ և առաջ տրավմայի ինտեգրացիային: Ցանկացած հոգեթերապիա, եթե այն հաջող է, միշտ կապված է ինքնաճանաչման հետ, որն իրացվում է որպես գիտակցության հոլոտրոպային վիճակում տեղի ունեցող ինտեգրացիա:
Հոլոտրոպային թերապիայի համաձայն՝ հոգեսոմատիկ և հուզական խանգարումների ախտանշանները օրգանիզմի փորձն են ազատվելու հին տրավմատիկ իմպրինտներից, ապաքինելու ինքն իրեն ու պարզեցնելու իր գործառնությունը: Արդյունավետ թերապիան իրականացվում է ախտանիշների ժամանակավոր ակտիվացման, ինտենսիֆիկացման և հաջորդական լուծման միջոցով: Գիտակցության հոլոտրոպային վիճակն ակտիվացնում է ցանկացած գոյություն ունեցող ախտանիշներ և բացահայտում է լատենտ ախտանիշները: Այդ հասկացումը կիրառելի է ոչ միայն նևրոզների և հոգեսոմատիկ խանգարումների դեպքում, այլև բազմաթիվ իրավիճակների, որոնք դասական հոգեբույժները կախտորոշեին որպես պսիխոտիկ և կդիտարկեին որպես լուրւ հոգեկան հիվանդությունների դրսևորումներ:
Հոլոտրոպային թերապիայի ևս մեկ կարևոր ենթադրություն այն է, որ մեր մշակույթի միջին մարդը հազվադեպ է հասնում իր իրական պոտենցիալին և ընդունակություններին: Դրա պատճառն այն է, որ այսօրվա մարդիկ հիմնականում նույնականանում են իրենց գոյության միայն մեկ ասպեկտի՝ ֆիզիկական մարմնի և անձի, հետ: Կեղծ նույնականացումը հանգեցնում է ոչ աուտենտիկ, անառողջ կյանքի և իր ներդրումն է ունենում հոգեբանական բնույթի հուզական և հոգեսոմատիկ խանգարումների զարգացման հարցում: Օրգանական ծագում չունեցող դեպրեսիվ ախտանիշների ի հայտ գալը կարող է դիտարկվել որպես ուղենիշ, որ կյանքի հին միջոցներն ու ձևերն այլևս անհնար են և փոփոխությունների ժամանակն է: Կենսական իրավիճակի փլուզման հետ մեկտեղ անգիտակցականի բովանդակությունը սկսկում է ներխուժել գիտակցական: Այդ ներխուժման բովանդակությունն ու խորությունը կորելացվում են նևրոտիկ ու պսիխոտիկ երևույթների զարգացման հետ:
Հոլոտրոպային հոգեթերապիայի գլխավոր նպատակը անգիտակցականի ակտիվացումը, հուզական ու հոգեսոմատկ ախտանիշներում պարփակված էներգիայի զատումն ու այդ ախտանիշները ապրումների հոսքի վերածելն է: Թերապևտի խնդիրն է լիակատար հավատով սատարել էմպիրիկ գործընթացը՝ առանց այն փոփոխելու կամ ուղղորդելու փորձի: Անձնային տրանսֆորմացիան հաճախ առաջանում է ապրումներից, որոնք հեռու են ռացիոնալ հասկացումից:
Հոլոտրոպային թերապիան նորովի է առաջ քաշել իրականության բնույթի վերաբերյալ հիմնահարցը, քանի որ այն, ինչ առաջ համարվում էր ֆանտազիա, պաթոլոգիա, անքակտելիորեն կապված է մարդկային բնույթի հետ: Ամենայն  հավանականությամբ, գոյություն ունեն որոշակի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ժամանակի և տարածության հարթություններում բաժանված համարվող իրադարձությունների, մարդկանց ու ապրումների միջև ակնթարթային կապ հաստատել: Ընդլայնված գիտակցության վիճակում մարդը սկսում է ակտիվորեն փոխգործակցել իր անցյալի ու ապագայի հետ: Անմիջականորեն անցյալի վրա ազդելով, այն գիտակցելով՝ միաժամանակ վերականգնվում է մարդու ներկայիս ամբողջականությունը և այդ դեպքում կյանքի շղթան այլ զարգացում է ապրու: Պարզվում է, որ միայն գիտակցման փաստը բավական է, որպեսզի մարդն ազատվի բազմաթիվ ախտանիշներից ու խնդիրներից: Ահա թե ինչու հոլոտրոպային թերապիան հիմնաքարային է և թերապիայի մյուս տեսակների հիմքում է:

Комментариев нет:

Отправить комментарий