среда, 15 октября 2014 г.

ՕՆԿՕ-ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈւՄՆԵՐԸ


Մարդու կյանքը անընդհատ ենթարկվում է տարբեր արտակարգ ազդեցությունների, որոնց նկատմամբ հաճախ համարժեք պաշտպանական համակարգ չի ձևավորվում: Այդ երևույթը պետք է համարել օրինաչափ, քանի որ մարդ ի սկզբանե չի կարող ունենալ արդյունավետ պաշտպանական համակարգ: Այն ձևավորվում է կյանքի ընթացքում և միշտ չէ, որ հասնում է կատարելության:
Այն բոլոր իրադարձությունները, որոնք դուրս են մղում մեզ առօրյա հարաբերական հոգեկան կայունությունից, մենք անվանում ենք սթրեսային, ինչպես անվանել էր Հանս Սելյեն:
            Սթրեսային իրավիճակում հայտնված մարդկանց մոտ սոմատիկ փոփոխությունները դառնում են օրինաչափություն: Իրականում սթրեսի հետևանքները կարող են դրսևորվել շատ ավելի ուշ (հետսթրեսային խանգարումներ), իսկ սոմատիկ հիվանդությունները դառնում են սթրեսին ուղղված պատասխանի վերջին ձևը, որին ընդունակ է մարդու հոգեկանը:
            Ելնում ենք, առաջին հայացքից, շատ տարօրինակ դրույթից. մարդը միշտ հիվանդ է, ուղղակի միշտ չէ, որ հիվանդության պատճառները անմիջապես ծնում են հետևանքները:
            Զարգացման երկարատև ընթացքում հոգեկանի տարբերակման հետևանքով առաջացած Ես-ը իր հետ բերում է հիվանդության անհրաժեշտություն: Մարդ չի կարող լինել գիտակից և լիարժեք առողջ: Երևի թե դա այն տուրքն է, որը մենք վճարում ենք գիտակցություն ձեռք բերելու դիմաց:  Սթրեսային իրավիճակները, ոչ թե առաջացնում են հոգեսոմատիկ խանգարումներ, այլ առաջին հերթին մերկացնում են անձի պաշտպանականան համակարգի անկատարելությունը: Սակայն, նշենք, որ մյուս կողմից, հենց նման իրավիճակները կարող են հակառակ ազդեցությունը ունենալ՝ ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունը: Թե ինչ ազդեցություն կունենան սթրեսային իրավիճակները անձի վրա, մեծապես պայմանավորված է անձի անհատական պաշտպանական պաշարներից և այստեղ չեն կարող լինել պատրաստի  «դեղատոմսեր»:
            Հոգեկան և հոգեսոմատիկ խանգարումները կարող են տեղավորվել որևէ սխեմատիկ դաշտում, առանց անհատական վերլուծության: Իհարկե, գիտության մեջ առկա են համընդհանուր դրույթներ, որոնք ձևավորվում են մեծ փորձի հիման վրա և որոնք չեն կարող անտեսվել: Սակայն, մենք միշտ գործ ունենք կոնկրետ անձի կոնկրետ հիվանդության հետ:
            Միանգամայն հեշտ է հիվանդության առաջացման պատճառները բացատրել սթրեսի ազդեցությամբ, երբ չենք կարողանում բացատրություն գտնել հիվանդության առաջացման համար: Բայց այսպիսի մոտեցումը շատ պարզ է: Իհարկե, սթրեսը կարող է ակտիվացնել հոգեկսոմատիկ բացասական մեխանիզմները: Չնայած նրան, որ մենք շատ բան գիտենք սթրեսի մասին մենք չունենք հստակ պատկերացումներ սթրեսի մեխանիզմների մասին: Այնուամենայնիվ, սթրեսի գործոնը միշտ առկա է ցանկացած հոգեսոմատիկ հիվանդության հիմքում: Բայց երբ խոսքը գնում է օնկո-հիվանդությունների մասին, սթրեսի ազդեցությամբ դրանց առաջացումը քիչ բան է ասում մեզ:
            Բժշկությունն այսօր շատ մանրամասնորեն կարողանում է բացատրել քազցկեղի առաջացումը բջջային մակարդակում և կարողանում է ախտորոշել այն զարգացման առաջին մակարդակներում: Բջջային մակարդակի մոտեցումը դուրս է բերել հետևյալ առանձնահատկություննրը. քաղցկեղային բջիջներին, ի տարբերություն այլ բջիջների, քաոսային են ու անկանոն են զարգանում, քաղցկեղի բջիջներին բնորոշ է անոմալ, մեծ քանակությամբ միջուկը: «Բջիջների միջուկի հավասարակշռության խախտումը և անկանոն զարգացումը բջջի հաճախակի բաժանման արդյունքն է, որը այլևս չի կատարում իր գործունեությունը և ինքնուրույն է բաժանվում»:
            Չնայած նրան, որ առկա հոգեբանական մոտեցումները տարբեր կերպ են մեկնաբանում քաղցկեղի առաջացումը՝ ընգծելով խնդրի մի կողմը միայն, բոլոր մոտեցումներն էլ ընդունում են այն գաղափարը, որ քաղցկեղը անձի ինքնապատժի որոշակի ձև է:   Քաղցկեղի առաջացումը մեկնաբանող հոգեբանական տեսությունները խմբավորվում են հոգեդինամիկ մոտեցման մեջ: Հոգեսոմատիկ հիվանդությունների մեկնաբանման գործում հատկապես մեծ դեր ունի Ֆ. Ալեկսանդերը:
            Քաղցկեղի առաջացումը հոգեվերլուծական տեսանկյունից բնութագրվում է նախ, որպես սուպեր-էգոյի կողմից անձին պատժելու միջոց իր իրական կամ մտացածին  արարքների, մտքերի համար: Մյուս կողմից, այն դիտվում է որպես օրգանի կպչունություն: Վերջինս համընկնում է բժշկական մոտեցումների հետ, որ քաղցկեղի բջիջնրը հակված են կրկնվելու՝ իրենք իրենց վերստեղծելով:
Հոգեբանական մոտեցումը ցույց է տալիս ոչ այնքան բարենպաստ հեռանկար. հիվանդությունը օրգանզմի հիվանդանալու ձգտման արդյունքն է: Այն պարզ պատճառով, որ ինքնագիտակցություն ձեռք բերելով մենք որպես հավասկշռող գործոն ձեռք ենք բերել հիվանդանալը: Այս իմասով, քաղցկեղը կարելի է դիտել որպես մարդկային Ես-ի հիվանդություն, որպես ինքնագիտակցության կործանում:
            Մարդը ինքնագիտակցող էակ է, քանի որ նա հակված է հիվանդանալու:  Մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ հիվանդությոնները չեն տրվում ի վնաս մարդու: Օրգանիզմին և հոգեկանին հենց առողջ գործունեության համար էլ անհրաժեշտ են հիվանդությունները: Սա նշանակում է, որ հիվանդությունները իմաստ ունեն և դա օրգանիզմի ինքնաոչնչացումը չի: Չմոռանանք, որ հիվանդության նպատակը բուժումն է, իսկ սա էլ իր հերթին հիվանդության միջոցով Ես-ին զարգացման նոր ուժ է տալիս: Հիվանդության և Ես-ի այսպիսի փոխհարաբերություն մենք տեսնում ենք նորմայում: Բայց օնկո հիվանդությունների դեպքում կորում է հիվանդության կառուցողական գործոնը: Այդպիսով՝ քաղցկեղի հոգեբանական բացատրությունը ամբողջական հոգեսոմատիկ օրգանիզմի ինքնուրույն գոյություն ունենալու կպչուն  նպատակն է: Քաղցկեղի նպատակն է՝ սեփական սահմաններից դուրս գալը և ուրիշների տարածքի գրավելը:
Օնկո հիվանդությունների առաջացման հոգեվերլուծական մեկնաբանությունը կապվում է դասական մոտեցման հետ.  լիբիդոյի շատ ինտենսիվ կուտակման դեպքում անրհրաժեշտ է դրա լիցքաթափում, բայց եթե այն չի իրականանում, այսինքն, երբ լիբիդոյի լարվածությունը դուրս գալու  ճանապարհ չի գտնում, ապա այդ լարվածությունը տեղափոխվում է սոմատիկ դաշտ:  Բացի դա տեսակետ կա, որ քաղցկեղի առաջացումը պայմանավորված է նրանով, որ հոգեկանը չի կարողանում ադեկվատ ձևով հակազդել վշտին և տառապանքին: Այսինքն՝ հիվանդությունը դառնում է կյանքի էքստրեմալ պայմանների նկատմամբ հոգեկանի ադապտացիայի ոչ ադեկվատ գործելու ձև: Հոգեվերլուծության մեջ որպես աքսիոմ ընդունվում է այն ենթադրությունը, որ վիշտը ունի տրանսգեներացիոն (սերունդների միջև) փոխանցման բնույթ: Ըստ էության այս ենթադրության մեջ կարելի է տեսնել ռացիոնալ տարր: Շատ հաճախ ընտանիքում կրկնվում են մոտ նախնիների հիվանդությունները:
Քազցկեղի հոգեսոմատիկ մեկնաբանությունը իր ուշադրությունը կենտրոնացնում է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են մշակույթի առանձնահատկությունները, նույնականացումը նշանակալի անձի հետ, ով մահացել է քաղցկեղից: Բացի այդ, մեծ նշանակություն է տրվում անձի սոցիալիականացման բնութագրին, նրա դաստիարակությանը:
 Երկարատև «պասիվ սթրեսը», որին ենթարկվում է անձը վաղ թե ուշ դրսևորվում է օրգանիզմի մակարդակով:
Օնկո հիվանդությունների զարգացման գործում  էական դեր ունի դեպրեսիան: Աուտոագրեսիան իրենից ներկայացնում է ինքնապատիժ իրական կամ հաճախ նաև մտացածին  արարքների համար, որոնք տվյալ անձի համար բարոյական չեն: Հիվանդության զարգացման այս սոցիալական մոտեցումը դեռևս լավ ուսումնասիրված չէ:
Սոցիալական գործոնների մեջ առանձնացվում է նաև հասարակական կարծիքը՝ մարդ ձգտում է նման լինել մյուսներին, չառանձնանալ նրանցից, ունենալ առավելագույն չափով ադապտացված կյանքի ոճ: Բայց մյուս կողմից ներքին կոնֆլիկտների հետևանքով կուտակվում են բացասական հույզեր, որոնք էլ այդպես մնում են անձեռնամխելի: Հասարակական կարծիքը շատ հաճախ ստիպում է մարդուն արտամղել սեփական ցանկությունները և հետևի հասարակության կամքին:
Բացի այս ամենից էական բացասական ազդեցություն ունի նաև հարազատ մարդու կորուստը: Նման դեպքերում կարելի է նկատել անգիտակցական ցանկություն վերականգնել կորցրած կապերը, ինչն էլ դառնում է քաղցկեղի առաջացման պատճառ:
Տանջող ցանկությունների  արտամղումը ևս դառնում է քաղցկեղի առաջացման պատճառ: Հուզերի և զգացմունքների դրսևորել չկարողանալը և վախը դրսևորելուց ևս էականորեն կարող են ազդել քաղցկեղ զարգացմանը:
Ամփոփելով ներկայացված մոտեցումները կարող ենք եզրակացնել, որ քաղցկեղը այն հիվանդությունն է, որի առաջացումը պայմանավորվում է մարդու ողջ կյանքի ընթացքում՝ սկսած մանկությունից: Էական ազդեցություն ունեն ընտանեկան պայմանները՝ ընտանիքում առկա հիվանդության դեպքերը, երեխայի դաստիարակությունը, ներընտանեկան հարաբերությունները և երեխայի ողջ սոցիալականացման գործընթացը:
Երբ անձը չի արտահայտում իր հույզերը, հատկապես բացասականը՝ ագրեսիան, վիրավորանքը, նրա մոտ կուտակվում է բացասական էներգիա, տրամադրվածություն կյանքի նկատմամբ, և երբ մարդ իր կյանքի ընթացքում ունենում է մեկ կամ մի քանի իր անձի համար կարևոր կորուստներ, նրա մոտ իր անձնային առանձնահատկություններով պայմանավորված վերաբերմունքը դրանց նկատմամբ, ինչպես նաև անելանելիության զգացողությունը, լուծման տարբերակը չգտնելով, առաջանում է  հուսահատություն, ի վերջո կյանքի իմաստի կորուստ, ապրելու ցանկության կորուստ, ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը, որոշակի օրգան փորձ է անում ինքնուրույն գոյատևել, իր ֆունկցիան կատարելով և իր գործունեությունը կատարելով ինքն իր վերահսկողությամբ, ինչը կատարվում է բջիջների արագ բազմացմամբ: Արդյունքում առաջացնում է քաղցկեղ: Հետագա բազմացման շարունակությունն էլ առաջացնում է մետաստազներ, որն էլ կարող է տանել մահվան:
Ինչպես նաև քաղցկեղի առաջացումը և զարգացումը կարող է լինել անձի ինքնապտժի ձև իր արարքների կամ գաղափարների, մտքերի համար, որոնք նրա կողմից չեն ընդունվում և բարոյական չեն:

Ըստ էության ցանկացած դեպքում անձի մոտ առաջանում է ներքին կոնֆլիկտ, որը իր լուծումը չի ստանում հոգեկան մակարդակում և օրգանիզմն էլ դրա հետ մեկտեղ ձգտում է առավելագույն չափով հարմարվել արտաքին պայմաններին: Եվ այս վիճակում լուծում չգտնելով կոնֆլիկտը տեղափոխվում է օրգանիզմ, որն էլ իր հերթին ադեկվատ լուծում չգտնելով սկսում է զարգանալ հիվանդությունները, դրանց թվում նաև քաղցկեղը: 

Комментариев нет:

Отправить комментарий