воскресенье, 19 октября 2014 г.

Հոգեբանություն և պար. պարը որպես դիագնոստիկայի միջոց


Ներկայումս հոգեբանության և հոգեպրակտիկայի առաջ կանգնած է մարդու հոգեկանի դիագնոստիկայի և հոգեշտկող ավելի նոր, արդյունավետ և ադեկվատ մեթոդների որոնման խնդիրը: Նման մեթոդ է հանդիսանում պարը: Այսօր ավանդական է համարվում պարի` որպես հույզերի արտահայտչամիջոցի, հոգեբանական լարվածության թոթափման, հուզական վիճակի բարելավման, ստեղծագործական ակտիվության խթանման միջոցի կիրառումը: Պարի` որպես խմբում հարաբերությունների դիագնոստիկայի և շտկման միջոցի, կիրառումը պահանջում է հիմնավորում: 
Ներկայումս գոյություն ունեն պարի մասին բավականին հակասական պատկերացումներ: Գրեթե բոլոր հետազոտողները հանգում են նրան, որ պարը ռիթմիկ շարժում է: Ռիթմը տարաբնույթ գործառույթներ է կատարում` ընդհուպ մոգական և տիեզերական: Սակայն դրանից հետո, հետազոտողների մոտ դիտվում է տարակարծություն: Այսպես, նրանք ենթադրում են, որ «պարի առաջացումը կրում է,ամենայն հավանականությամբ, սեռական բնույթ», և պարը մեկնաբանում են որպես էրոտիզմի, սեռական էներգիայի մոտորային-ռիթմիկ դրսևորում: Այս հայացքներին և պատկերացումներին են հարում նաև  մարդկանց և կենդանիների գենետիկական կապի մասին պատկերացումները: Սակայն ինչպես ցույց է տալիս Կրուտկինը, «մարդկային մարմնի շարժումնրեը միանգամից ձևավորվում են որպես մարդկային, որևէ տեղ չենք կարողանա գտնել կենդանական շարժումների վերափոխումը մարդկայինի»: Պարի մասին կենսաբանական տեսությունների չկայացվածությունը ներկայացված է նաև Կորոլյովայի աշխատություններում:
Այսպիսով, պարը դիտելով որպես մարդկային ձեռքբերում, որպես յուրահատուկ սոցիոմշակութային ֆենոմեն, գերմանացի գիտնական Կ.  Բյուխերը, բազմաթիվ էթնոգրաֆիկ նյութերի հիման վրա ապացուցում է, որ նախնադարյան մարդու ռիթմիկ պարային շարժումների աղբյուրը աշխատանքային ռիթմիկ կառուցվածքն է: Պլեխանովը ևս ընդգծում է նախնադարյան պարերի և այն ժամանակվա տեխնոլոգիական գործընթաների կապը, համաձայնելով, որ սիրային պարերը չեն կարող բացատրվել այս տեսանկյունից, և, այնուամենայնիվ հանդիսանում են «էլեմենտար ֆիզիոլագիական դրսևորում և շատ ընդհանրություններ ունեն մարդանման կապիկների սիրային միմիկայի հետ»: Այս հայացքների հակակշիռն են Հեյզինգի հայացքները, ըստ որոնց, պարը խաղի ավելի կատարյալ և մաքուր ձևն է: Սրա հետ չի կարելի համաձայնել, քանի որ մարդկային զարգացման արդեն նախնական փուլերում պարը էական նշանակություն ուներ հասարակության կյանքում: Ինչպես ցույց են տալիս Կորոլյովայի հետազոտությունները, նախնադարյան պարը ոչ միայն ցեղի անդամների նախատրամադրված հոգեհուզական լիցքաթափումն է, այլ նաև կուտակված փորձի պահպանման և գալիք սերնդին փոխանցելու միջոց: Այն համարվում է նաև շրջակա իրականության և ինքնաճանաչման միջոց, սեռերի միջև հաղորդակցման միջոց: Բացի այս ամենից, պարը ձեռք է բերում նաև նշանային ֆունկցիա` դառնալով յուրահատուկ սոցիալական ցուցանիշ, այս կամ այն տոհմի ներկայացուցիչ:
Արդեն վերին պալեոլիթի շրջանում, կապված աշխատանքի բաժանման հետ, ենթաբաժանվում է տղամարդկանց և կանանց համար նախատեսվածի, և այդ պարերի կատարման առանձնահատկություններն ուղղակիորեն կապվում են տղամարդկային կամ կանացի որակների հետ: Այսպիսով, պարը դառնում է մարդուն ինչպես սոցիալական, այնպես էլ անհատական բնութագրերի նշան:
Այս միտքը առավել ցայտուն կերպով ներկայացված է հայտնի գերմանացի գիտնական Կ. Զակսի աշխատություններում: Վերջինս պարի նկատմամաբ հոգեբանական մոտեցման հիմնադիրն է: Ըստ նրա, «պարը կազմված չէ առանձին, բազմաբնույթ շարժումներից, այլ շարժումներից, որոնք, նախ և առաջ, արտահայտում են անհատի ողջ էությունը»:
Այսպիսով, հոգեբանական տեսանկյունից պարը տեքստ է, որը հասկացվում է որպես նշանների ամբողջություն, որոնք ունեն տարածա-ժամանակային կառուցվածք և տեղեկություն են պարունակում անձի բնավորության գծերի, վերաբերմունքների, վիճակների մասին: Հենց այս սկզբունքների վրա է կառուցված Ա. Դունկանի «նոր պարը», որը նրա կողմից բնորոշվում է որպես «շարժում, որը կատարյալ կերպով արտահայտում է տվյալ անհատական մարմինը, տվյալ անհատական հոգին»:
Պարի վերաբերյալ կենսաբանական, սոցիո-մշակութային և հոգեբանական մոտեցումներից բացի, գրականությունում կարելի է հանդիպել նաև պարի տիեզերական իմաստի վերաբերյալ մոտեցումներ, որոնց համաձայն պարը «հատուկ բնույթի շարժում է», որն արտահայտում է Տիեզերքի, Կյանքի ռիթմը:
Այսպիսով, կարելի է գալ այն եզրակացության, որ պարը բարդ և բազմաստիճան ֆենոմեն է, որը կարելի է դիտել միայն կենսաբանակն, հոգեբանական, սոցիոմշակութային և փիլիսոփայական ասպեկտների ամբողջությունում: Ելնելով սրանից, պարը կարելի է բնորոշել որպես.
1.      Ոչ վերբալ կատարսիսի ձև: Այս տեսանկյունից պարը կատարում է մի շարք գործառույթներ.
·         Ճնշվող, արտամղվող, այդ թվում՝ սոցիալապես անցանկալի հույզերի կատարսիսային ազատման,
·         Ավելցուկային էներգիայի մոտոր-ռիթմիկ արտահայտման,
·         Որպես առաջին երկուսի արդյունք՝ ինքնակարգավորման:
2.      Մարդու ինքնաբուխ շարժումներ, որոնք ունեն տարածական-ժամանակային կառուցվածք և արտահայտում են կատարողի ամբողջ էությունը՝ նրա բնավորությունը, վիճակը, հարաբերությունները:
Այսպիսով՝ հոգեբանական տեսանկյունից, պարը մարդու ինքնաբուխ ոչ վերբալ վարքի էլեմենտ և հաղորդակցման մեջ ինտերպրիտացիայի գործընթացների խթանիչ մեխանիզմ է: Այդ համատեքստում պարը կատարում է հետևյալ գործառույթները.
·         Զուգընկերոջ ակտիվ հուզական վիճակի ցուցիչի,
·         Պարում զուգընկերոջ կերպարի ստեղծման,
·         Զուգընկերների միջև հարաբերությունների և դրանց փոփոխությունների ինդիկացիայի,
·         Կյանքի և Համաշխարհային շարժման խորհրդանիշի:
Պարի վերաբերյալ հոգեթերապևտիկ մոտեցումը հիմնված է պարի կենսաբանական և սոցիալ-հոգեբանական գործառույթների, ինչպես նաև մարդկության զարգացման ընթացքում պարի դերի հասկացման վրա: Ինչ վերաբերում է պարային թերապիային, ապա այն հոգեբանական գործընթաց է, որի ընթացքում հատուկ վերապատրաստում անցած թերապևտը պարը կիրառում է որպես ինքնարտահայտման և ոչ վերբալ հաղորդակցման ձև՝ անձի և հարաբերությունների համակարգի զարգացման նպատակ

Комментариев нет:

Отправить комментарий