пятница, 26 сентября 2014 г.

Ահաբեկիչների հոգեբանական առանձնահատկությունները ու ահաբեկչությունների ազդեցությունը բնակչության վրա

Ահաբեկչի անձը. Նարցիսիզմ և խմբային ներազդում

Հետազոտողները նշում են, որ ահաբեկիչների մեծ մասը մանկության շրջանում շրջապատված են եղել մայրական ուշադրությամբ: Նրանց մի մասն իսկապես անձնային բազմաթիվ դեֆեկտներ ունեն, մյուսներն էլ լավ դիմակավորված դերասաններ են: Կան նաև այնպիսիները, որոնք «հիվանդ են» գերգաղափարներով և գիտակցաբար են ահաբեկչական գործողությունների դիմում՝ լավ հասկանալով իրենց համար այդ գործողությունների արդյունքները: Վերոհիշյալ հեղինակները պնդում են, որ ահաբեկիչների մի զգալի հատված մանկությունում կամ պատանեկությունում ենթարկվել են նվաստացումների, չեն կարողացել ինքնահաստատվել: Զարգացման հաջորդ մակարդակ անցնելուց հետո նրանք հասկացել են, որ կարող են վրեժխնդիր լինել ոչ միայն իրենց նեղացնողներից, այլև ամբողջ հասարակությունից: Նրանք մարդիկ են, որոնք չեն կարողացել զարգացնել իրենց գաղափարները, ինչն էլ դրդում է նրանց ցանկացած միջոցով ինքնահաստատվել, ապացուցել իրենց «Ես»-ը: Նրանց թվում է, որ հասարակությունը իրենց ըստ արժանվույն չի գնահատել, վատ է վերաբերել: Կան ահաբեկիչներ, որոնք ժամանակին պայքարել են ինչ-որ իրավունքների և ազատությունների համար, սակայն դատապարտվել են պետության կողմից, դարձել են «արտաքսյալներ» և նրանց համար ահաբեկչությունը դարձել է պետության դեմ ուղղված սոցիալական վրեժ: Որպես կանոն, ահաբեկիչների մեծ մասը տղամարդիկ են, սակայն կան նաև կանայք, որոնց դերն ահաբեկչական խմբավորումներում շատ ավելի մեծ է:
Պարզվել է, որ ահաբեկիչների շարքերում կան թե նորմալ անձնային զարգացում ունեցող, սակայն սոցիալական դրդապատճառներով ուղղորդվող անձինք, թե հոգեբական խնդիրներով անձինք, ընդհուպ մինչև սոցիոպատներ և պսիխոպատներ: Ընդհանուր առմամբ, կան հատուկ անձնային նախատրամադրվածությամբ մարդիկ, որոնք կանգնում են ահաբեկչության ուղու վրա: Ահաբեկիչների մեծ մասը ձգտում է էքստերնալիզացիայի՝ անձնական խնդիրներն արտաքին միջավայրում լուծելու: Թեև այս միտումը պարանոյալ բնույթ չի կրում, սակայն գերկենտրոնացած է «Ես»-ի պաշտպանության վրա՝ պրոյեկցիայի միջոցով: Մյուս առանձնահատկությունն այն է, որ նրանք չափազանց կլանված են իրենք իրենցով և քիչ են հետաքրքված մյուսների զգացմունքներով: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ահաբեկիչների մոտ կան նարցիսական խանգարումների բնորոշ առանձնահատկություններ: Դրանք հանգեցնում են անձի ոչ ադեկվատ ինտեգրմանն ու ինքնահարգանքի զգացման ոչ լիարեք ձևավորմանը: Նրանց մոտ առանձնանում են այն հատկությոնները, որոնք ցածր են գնահատում և դրանք պրոյեկտում թիրախային խմբի վրա: Ահաբեկիչների անձնային առանձնահատկությունները պայմանավորում են նրանց գործունեության տեսակը: Քաղաքական և «գաղափարական» ահաբեկիչները տարբերվում են կրոնական, ազգայնական և քրեական ահաբեկիչներից:
Որոշ հետազոտողների կարծիքով՝ բռնության կամ ահաբեկչական գործունեության պատրաստակամությունը արմատներով գնում է դեպի մարդուն բնորոշ ագրեսիվ և կործանարար բնազդները: Դրանք պայմանավորված են ոչ միայն անձնային առանձնահատկություններով, այլև այն սոցիալական միջավայրով, պատմամշակութային կոնտեքստով, որում զարգացել է անձը: Նման գործունեությանը հակված մարդկանց մոտ հույզերը գերակայում են բանականության նկատմամբ, առկա է գնահատականների կանխակալություն,  հանդուրժողականության ցածր մակարդակ, արժանի ինքնավերահսկողության բացակայություն: Ահաբեկիչներին հաճախ անհրաժեշտ է, որ իրենց գործողությունները արձագանք ստանան այն պատճառով, որ լրատվամիջոցների, քաղաքական և պետական գործիչների և այլ մարդկանց հակազդումներում, ինչպես հայելու մեջ, նրանք ճանաչում են տեսնում և իրենց բացառիկության հաստատում: Երբ լրատվամիջոցները լուսաբանում են ահաբեկիչների գործողությունները, նրանք որոշակիորեն բավարարում են նրանց նարցիսական պահանջմունքները: Եթե իմանային, որ իրենց գործունեությունը գաղտնի է, հնարավոր է, որ բազմաթիվ ահաբեիչներ դադարեցնեին իրենց գործունեությունը: Ուստի ստացվում է, որ հասարակությունն իր արձագանքնեով նպաստում է ահաբեկչության տարածմանը:
Նարցիսական խանգարումներով ահաբեկիչներին բնորոշ են հետևյալ գծերը.
1.Բավականին ագրեսիվ են բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց խմբին չեն պատկանում: 2.Գործադրոմ են բոլոր ջանքերը, որպեսզի պահպանեն իրենց խմբային պատկանելությունը, քանի որ եթե մարդը ճղճիմ և փոքրոգի է, եթե իրականում բավարարված չէ կյանքով, դրա վրա հիմնվում է նրա այն կարծիքը, որ ինքը գերակա է մյուսների նկատմամբ: Այդ պարագայում երբեմն ձևավոևվում է ֆանատիզմը, որը բնորոշ է մահապարտ-ահաբեկիչներին, և հանդիսանում է նարցիսականության հիմք: Որքանով ահաբեկիչը բավարարված չէ իր իրական կյանքով, այնքան ավելի մեծ է խմբի հանդեպ հավատարմությունը և հանուն վերջինիս ամեն բանի պատրաստակամությունը: Խմբում ոչ միայն ամրապնդվում է նարցիսականությունը, այլև ահաբեկիչը հասնում է անձնային նույնականացման: Խմբային նարցիսականությունը մարդկային ագրեսիվության գլխավոր աղբյուրներից է:
Ահաբեկչական խմբավորումներում առկա են լինում ոչ միայն անինքնավստահ և բազմաթիվ հոգեբանական խնդիրներով անհաջողակներ, թերարժեքության բարդույթվ տառապողներ, այլև այնպիսիք, որոնք խելացի, կամային, իրենց ուժերի վրա վստահ մարդիկ: Վերջիններս հիմնականաում ձգտում են առաջատարի դիրք գրավել և գերակայության հասնել: Սակայն այդ պարագայում էլ, ամենայն հավանականությամբ, առկա է բարձր տագնապայնություն, քանի որ բարձր կամային որակներ ունեցող մարդը, ձգտում է կառավարել ուրիշների և նրանց դրդում է ամենադաժան ագրեսիային, քանի որ անգիտակացորեն մտավախություն ունի, որ հենց ինքը կարող է ագրեսիայի զոհ դառնալ: Հենց նման մարդիկ էլ հանդիսանում են ահաբեկչական գաղափարախոսության կերտողներ:
Ահաբեկիչները մարդկանց հատուկ դաս են: Նրանք առանձնանում են կյանքի նկատմամբ ամբիվալենտ, երկակի հայացքներով՝ մի կողմից նրանք ցանկանում են այն ավելի արդար և ճիշտ դարձնել, մյուս կողմից՝ ոչնչացնում են այն՝ սպանելով անմեղ մարդկանց իրենց նպատակներին հասնելու համար: Իրենց իդեալներին և իրենց կարծիքով ճիշտ կյանքին հասնելու և համապատասխան հոգեբանական էֆեկտ գործելու համար, այդ մարդիկ երկու ուղի են ընտրում՝ սպանելով և ինքնազոհողությամբ: Մահվան հետ գործ ունենալիս ահաբեկիչն անգիտակցորեն իրեն կյանքից վեր է դասում և թեկուզ մի ակնթարթ կարողանում է կառավարել այն: Այդ կերպ նա հաղթահարում է իր սահմանափակությունը, սակայն դա դեռևս չի հաստատում նրա անձը, դա ընդամենը «կարող եմ-չեմ կարող» փորձության հաղթահարում է: Ամենայն հավանականությամբ կարող ենք ասել, որ նրանք նեկրոֆիլ հատկանիշներով օժտված մարդիկ են:
Ահաբեկչական գործողությունների ազդեցությունը պայմանականորեն կարելի  բաժանել հետևյալ ենթախմբերի՝ կլինիկական-հոգեբանական, սոցիալ-հոգեբանական ու հենց հոգեբանական:
Կլինիկական-հոգեբանական հետևանքներ
Հետազոտությունները ցույց են տվել, որ ահաբեկչությունների լուսաբանումը և դրանց մասին տեղեկությունները ազդեցություն են ունենում ահաբեկչությունների անուղղակի զոհերի վրա: Սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչությունից հետո ուսումնասիրվել է քաղաքացիական հասարակության հուզական կարգավիճակը, որի արդյունքում պարզվել է, որ Մանհեթթենի տարբեր շրջանների բնակիչներից 56,3 տոկոսի մոտ դիտվել է մեկ կամ մի քանի հոգեպաթոլոգիկ ախտանշաններ: Առաջացած ճգնաժամային վիճակները այդ պայմաններում բնորոշվում են բարձր ինտենսիվությամբ, կարճաժամկետությամբ եւ դինամիկությամբ: Ահաբեկչության այս խմբի հետևանքերի մեջ են մտնում նաև քնի խանգարումները ու ուշադրության կենտրոնացվածությունը, գրգռողականությունը, մղձավանջները, կրկնվող մտքերը եւ հիշողությունները: Ահաբեկչությունից հետո առավել բնորոշ խանգարում է հանդիսանում ՀՎՍԽ-ն ու ադապտացիայի խանգարումը:
Հետազոտողները ցույց են տվել, որ սեպտեմբերի տասնմեկի մասին հեռուստածրագրերի դիտումները ուղեկցվել են ՀՎՍԽ-սիմպտոմատիկայով ու դեպրեսիայով, իսկ տրավմատիկ իրադարձությանն անմիջականորեն մասնակցելն ու այդ մասին հեռուստահաղորդումներ դիտելը սթրեսային վիճակների ձևավորման գործոն են հանդիսանում: Որոշ հետազոտողներ կարծում են, որ պերիտրավմատիկ պանիկ «ատտակաների» ապրման փորձը տրավմատիկ իրադարձության ընթացքում ապագա հոգեպաթոլոգիկ կարգավիճակի ցուցանիշ է: Նրանք ցույց են տվել, որ ՊՊԱ-ն կապված է ՀՎՍԽ, դեպրեսիայի, վատ ֆիզիկական ինքնազգացողության, տագնապայնության, ալկոհոլիզմի ու հոգեբանական աջակցության դիմելու հետ: Հետազոտության արդյունքների վրա հիմնվելով նրանք եկել են այն եզրակացության, որ անվտանգության զգացման նվազումը նկարագրվում է որպես.
·         Իրավիճակը վերահսկելու զգացողության նվազում
·         Անօգնականության զգացում, սոցիալական գործառնության արդյունավետության նվազում:
Հայտնի է, որ հոգեբանական տրավմայի ծագման հարցում առաջատար դեր է խաղում անձնային ու հուզական ներգրավվածություն: Անձնային առանձնահատկություններից առանձնացնում են ինֆանտիլությունը, հույզերի ոչ հասունությունը, բացասական արտաքին գրգռիչների հանդեպ թույլ կայունությունը, ռիգիդությունը: Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ահբեկչություններից հետո տուժողների մոտ առաջանում են թե հոգեբանական խնդիրներ, թե շնչուղիների հիվանդություններ: Նրանք պարզել են նաև, որ սեպտեմբերի տասնմեկից հետո առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են եղել դեպրեսիան, տագնապային խանգարումները, հետվնասվածքային սթրեսը:
Սոցիալ- հոգեբանական հետևանքներ
Ահաբեկչական գործողությունների սոցիալ-հոգեբանական արդյունքներն ու ազդեցությւոններն ամենաքիչն են ուսումնասիրված: Մինչդեռ խնդիրն արդիական է այսօրվա պայմաններում, քանի որ ազդում է մարդու հոգեկանի, բարոյական դիրքորոշումների ու հանրային իդեալների վրա: Որպես ահաբեկչության սոցիալ-հոգեբանական հետևանքներ առանցնացնում են վիկտիմիզացիան, հակասոցիալական վարքը, ալկոհոլամոլությունը, ընտանեկան կոնֆլիկտները, խտրականությւոնները և այլն: Նման իրավիճակում հայտնված մարդկանց մոտ լիովին բացակայում է անվտանգության զգացումը: Նյույորքյան ահաբեկչությունից հետո ավելացել էր արաբների հանդեպ կանխակալ վերաբերմունքը, խտրականություններն ու բռնությունները: Ավելացել էին նրանց սպանությունների թիվը: Այս դեպքում գործել է ատրիբուցիայի երևույթը, երբ տվյյալ ազգի մի քանի ներկայացուցիչների գործողությունները վերագրվել են ամողջ էթնիկական խմբերին ու բռնի գործողություններն անխուսափելի են եղել: Որպես սոցիալ-հոգեբանական տեսակի հետևանքների ևս մեկ խումբ առանձնցվում է հասարկությունում սոցիալական կոնֆլիկտների սրումը: Օրինակ, Բեսլանի ահաբեկչությունից հետո մոտակա բնակավայրերի բնակչությւոնը բաժանվել էր երկու խմբի՝ «տուժողների» ու «մեղավորների»: Այս հանգամանքն անբարենպաստ ազդեցություն է թողնում բնակչության  սոցիալ-հոգեբանական վիճակի վրա: Նման ինդոգեն կոնֆլիկտները նպաստում են ՀՎՍԽ ծանրացմանն ու խոչընդոտում են հոգեկան խանգարումների հետընթաց զարգացմանը: Որպես սոցիալ-հոգեբանական խնդիրների ևս մեկ խումբ առանձնացվում է դեպքի վայրերից երիտասարդ բանկչության արտագաղթը: Նյույորքյան ահաբեկչությունից հետո  իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ավելացել է ալկոհոլ, թմրանյութեր ու ծխախոտ օգտագործողների թիվը: Ահաբեկչության հետևանքները հաղթահարելու ևս մեկ նկատելի ձև է համարվում կրոնին դիմելը կամ ահաբեկչության դեմ պայքարող ՀԿ-ներին միանալը:
 Հոգեբանական հետևանքներ
Ահաբեկչական գործողությունների զուտ հոգեբանական հետևանքների թվին կարելի է դասել տեղեկատվության լուսաբանումը, որը սոցիալական ներազդման ամենաազդեցիկ եղանակներից է: Իրադարձությունների լուսաբանումը նպասոտում է թե գործողություններից տուժածների, թե բնակչության մյուս հատվածի մոտ վախի զարգացման զարգացմանը՝ իր կամ մտերիմների կյանքի համար, և քանի որ զանգվածային լրատվամիջոցներն ու համացանցը գործում են սոցիլական վարակման սկզբունքի հիման վրա, բնակչության շրջանում բարձրանում է տագնապայնության մակարդակը:  Ահաբկեչական գործողությունների մասին տեղեկատվությունը նպաստում է նաև անորոշությունից վախ զարգացմանը, մարդիկ կորցնում են կյանքի հեռանկարներիհանդեպ հավատը: Ընդհանուր անորոշությունն ու խուճապային իրադրությունը և դրա մասին շրջանառող լուրերը կարող են իրենց ազդեցությունը թողնել սոցիալական վարքի վրա, ինչի արդյունքում առաջանում են խուսափող վարքի տարբեր մոդելներ՝ օրինակ օդանավերից չօգտվելը:

Комментариев нет:

Отправить комментарий