четверг, 13 ноября 2014 г.

Հոգեմարմնական/հոգեսոմատիկ խանգարումներ

   
Հոգեսոմատիկ խանգարումները` մարմնական/սոմատիկ ոլորտի ախտանիշներն ու համախտանիշներն են, որոնք պայմանավորված են անհատական-հոգեբանական առանձնահատկություններով և կապված են անհատի վարքի կարծրատիպերի, սթրեսին տրվող հակազդումների և ներանձնային կոնֆլիկտների լուծման միջոցների հետ:   Այլ կերպ ասած` սրանք սոմատիկ հիվանդություններ են, որոնք ի հայտ են եկել հոգեբանական գործոններից: Այսինքն՝ հոգեբանական խնիրները,  որոնք իրենց լուծումը չեն ստանում հոգեկան մակարդակում դուրս են գալիս մարմնական ոլորտ մարմնական խնդիրների միջոցով:
Խոսելով հոգեսոմատիկ հիվանդությունների մասին հոգեբանական տեսությունները անդրադռնում են կյանքի ընթացքում ձեքբերված հիվանդություններին, որոնք չունեն գենետիկական կամ ժառանգական հիմքեր:   
     Հոգեսոմատիկ խանգարումների վերաբերյալ գոյություն ունեն տարբեր հայեցակարգեր և մոտեցումներ.
1.    Հոգեվերլուծական հայեցակարգ, որն իր մեջ ներառում է Ֆրոյդի կոնվերսիոն մոդելը, ըստ որի, հույզը, որը հնարավոր չի արտահայտել, դառնում է ֆիզիկական ախտանիշ. այդպիսի ախտանիշները հնարավորություն են տալիս դիմակավորել ոչ միայն անցանկալի հույզերը, այլև իրենցից ներկայացնում են որոշակի պատիժ արգելված ցանկությունների համար:
2.    Էնգելի և Շմալեի օբյեկտի կորստի ապրման և ապագայի հավատից հրաժարման տեսություն, ըստ որի հոգեսոմատիկ հիվանդությունները իմունային համակարգի խանգարումներ են. իմունային համակարգի թուլացումը կապված է ապագայի հոգեբանական մերժման հետ:
3.    Ա. Միտչերլիխի երկփուլային արտամղման տեսություն. հոգեկան փուլը դիտվում է ներհոգեկան չլուծված կոնֆլիկտի դեպքում և իրականանում է հուզական և վարքային խանգարումների ձևավորմամբ, և եթե այդ բոլոր միջոցներն անբավարար են, ապա առաջ է գալիս մարմնական կամ կոնֆլիկտի փուլը, որտեղ առաջ են գալիս սոմատիկ խանգարումներ:
4.    Ըստ Ֆ. Ալեքսանդրի` մարդն ունի յուրահատուկ ընկալունակության և բնորոշ կոնֆլիկտային մոդելով հիվանդանում է համապատասխան հիվանդությամբ միայն այդ դեպքում, երբ կյանքի իրադրություններն ակտիվացնում են նրա կետրոնական կոնֆլիկտը:
Ինչպես արդեն նշվեց սոմատիկ հիվանդությունները իրենցից հոգեկան չլուծված կոնֆլիկտերի դրսևորում են ներկայացնում: Ե՛վ հոգեբանական կոնֆլիկտները, և ՛ սոմատիկ հիվանդությունները վնասում են անձի առողջ գործունեությանը:
       Սկզբնական շրջանում առանձնացվում էին (Ֆ. Ալեքսանդեր և այլոք) 7 հոգեսոմատոզներ` «holy seven» կամ սուրբ յոթնյակ, որոնց էթիոպաթոգենեզում հաստատված է հոգեբանական գործոնների դերը` էսսենցիալ հիպերտոնիա, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, բրոնխիալ ասթմա, շաքարային դիաբետ, նեյրոդերմիտներ (պսորիազ, էկզեմա), ռևմատորիդ աստրիտ, խոցային կոլիտ: Իսկ այժմ արդեն առանձնացվում են 100-ից ավելի հոգեսոմատիկ հիվանդություններ կամ խանգարումեր` քազցկեղ, միգրեն, ալերգիա, ինֆարկտ և այլն:

Էսսենցիալ հիպերտոնա: Հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը, սթրեսները ինչպես նաև երկար, լարված սպասողական, նախապատրաստական փուլերը, դժբախտ պատահարները, վախերը, բարկությունը նպաստում են զարկերակային ճնշման (ԶՃ) բարձրացմանը: 
Էսսենցիալ հիպետոնիա ունեցող անձանց բնորոշ արտահայտություններ են. «Ես պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի», «Ես պատրաստ եմ դիմակայել բոլոր դժվարություններին», «Ոչ ոք չի կարող ինձ հետ պահել» և այլն: Այս անձիք վախենում են ցուցաբերել իրենց թշնամական, ագրեսիվ վերաբերմունքը, քանի որ վախենում են կորցնել դիմացինի  դրական վերաբերմունքը իրենց նկատմամբ:
Հիպերտոնիկները հիմնականում բնութագրվում են որպես աշխատասեր, պարտքի զգացումով, պատասխանատու, շփվող անձիք, նրանք կարող են իրենց վրա վերցնել իրենց հնարավորություններից մեծ աշխատանքներ, իրենք անեն աշխատակիցների աշխատանքը նրանց փոխարեն, ինչի հետևահքով էլ կարող է կուտակվել ագեսին, լարվածությունը: Արդյունքում նրանց մոտ ձևավորվում են ներքին և արտաքին կոնֆլիկտներ, որոնցից չեն կարողանում հուզականորեն ազատվել: Նրանք հակված են հրաժավել իրենց համար հաճելի երևույթներից հանուն դիմացինի: Ու այս ամենը առաջացնում է ներքին լարվածություն, ագրեսիա:  Եվ ճնշելով լարվածությունը ագրեսիան, թշնամական վերաբերմունքը, այն կուտակվում է անձի ներսում և բերում ԶՃ-ի բարձրացմանը:

12-մատյնա աղիքի խոց:  Այս  հիվանդությանը անվանում են նաև պեպտիկ խոց: Հիվանդությունը հիմնականում ունի խրոնիկական ընթացք:
    Ապահովության կորստի զգացումը, պատասխանատվության մեծացումը, հանունանալու անհրաժեշտությունը, աշխատավայրում ղեկավարների պահանջները ու սեփական ձգտումների  կոնֆլիկտները,  երբ կա հակվածություն խոցի առաջացման համար և կյանքում տեղի ունեցող անսպասելի և ոչ ստանդարտ փոփոխությունները նպաստում են խոցերի առաջացմանը:
     Ալեկսանդերը նշում է, որ ստամոքսի հիվանդությունների դեպքում նկատելի են կախյալության ինֆանտիլ ցանկություն՝ քիչ սնվելով ստանալ սեր, հոգատարություն, խնամք, բայց այդ ձգտումները կոնֆլիկտ են սկսում հասունացած  «Ես»-ի հետ:
  Սնվելու զգայական  ցանկությունները կենսաբանական մակարդակում բավարարում են  կուշտ լինելու պահանջմունքը, իսկ միջանձնային մակարդակում՝ սիրո, պաշտպանվածության, մտերմության պահանջմունքները:  Բայց սա կարող է մերժվել, երբ առկա է ակտիվություն, ձգտում ինքնուրույնության և ագրեսիա ուղղված  գերխնամքին: Այս ամենը  «եփվում է» անձի ստամոքսում ինչն էլ բերում է խոցի առաջացմանը:    Անձը բնութագրվում է, որպես պասիվ, կախյալ, դեպրեսիվ տիպ, ով իր ռեգրեսային ցանկությունները արտահայտում է ուղիղ և առանց թաքցնելու:  Առանձնացվում է նաև անձի ագրեսիվ տիպը, երբ նա իր ցանկությունները արտահայտում և բավարարում է ագրեսիվ վարքով: Նևրոտիկ  «Ես»-իդեալներն են՝ ինքնուրույնությունը, անկախությունը, համեստությունը:
   Այսպիսով՝ տվյալ դեպքում կարող ենք ասել, անձի մոտ, ով ձգտում է մայրական պաշտպանության, խնամքին, իսկ մյուս կողմից կա հասուն լինելու, ինքնուրույն լինելու պահանջմունք, հոգեկանում առաջացնում է  կոնֆլիկտ, որը դուրս է գալով մարմնական դաշտ կարող է առաջացնել  խոցային հիվադություններ:

Խոցային կոլիտ:  Խոցային կոլիտը աղիներում առաջացող խրոնիկական, բորբոքային հիվանդություն է: Այն հիմնականում սկսվում է ուղիղ աղիում և ժամանակի ընացքում տարածվում է հաստ  աղիում: Իրենից ներկայացնում է լորձաթաղանթի բորբոքում: Երկար տարիների ընթացքում հիվանդության արդյունքում կարող են առաջանալ թունավորումներ և ունենա չարորակ զարգացում: Հիմնական ախտանիշներն են՝ արյունահոսությունները, և կծկումանման ցավերը: Ծանր դեպքերում հնարավոր է դող, թուլություն, նաև մարմնի քաշի նվազում: 
     Խոցային կոլիտը այն հիվանդությունն է, որ առաջացման հենց առաջին փուլերում էլ հնարավոր է բացահայտել նրան նախորդած դեպքերը: Լինդերմանը նշում է, որ հիվանդությանը հիմնականում նախորդում են կորուսներ՝ նշանակալի անձանց մահը, բաժանումները, ամուսինների կորուստները, ինչպես նաև կյանքի իրադրության, բնակության վայրի փոփոխությունները և այլն: Լինդերմանը նշում է, որ խոցային կոլիտը վշտի կորստի ապրման մարնական դրսևորում է:  Նշանակալի անձանց կորսուտները կարող են նաև դիտարկվել, որպես կախյալության վիճակի կորուստ, պաշտպանության, ապահովության կորուստ, որը  բերում է մարնական խնդրի առաջացմանը:
   Բժիշկ-թերապևտները հետազոտելով հիվանդներին նշում են, որ նրանց մոտ առկա է ինֆանտիլ հակումներ և նարգիզական դրսևորումներ: Մեկ այլ խումբ բժիշկներ նշում են, որ երկար ժամանակի ընթացքում հետաևելով հիվանդներին էական տարբերություններ չեն գտնում հիվանդների վարքագծում, անձնային խանգարումներ չեն նկատվում:

Բրոնխիալ ասթմա:  Շնչառությունը բացի ֆիզիկական գործընթաց լինելուց, իրենից ներկայացնում է նաև անձի և շրջապատի միջև հարաբերությունների դրսևորում, հարաբերության հավասարակշռության պահպանում, ինքնարտահայտման միջոց: Շնչառական խնդիրները կապված են անհանգստացնող մտքերի, հույզերի չարտահայտելու հետ, շրջապատի կողմից գնահատականի հետ:  Ասթմայով հիվանդերը հակված են շրջապաից վերցնելուն, բայց քիչ են տալիս, դրսորում իրենց հույզերը, ինչն էլ արտահայտվում է արտաշնչման դժվարություններում:  Ասթմայով հիվանդները ուզում են, որ իրենց սիրեն, իրենք ստանան սերն ու ջերմությունը, բայց իրենք հիմնականում չեն տալիս: Որպես կանոն աթմայով հիվանդները հիմնականում չեն լացում, նրանք պահում են իրենց արցունքները, ինչպես նաև, նրանք շատ ուժեղ զգում են ագրեսիան, բայց չեն դրսևորում: Նրանք հիմնականում լինում են կասկածամիտ, չեն վստահում մարդկանց: Եվ նրանց հոգեկանում  կուտակվում են հույզեր, զգացմունքներ, որոնք  ուղակիորեն  չարտահայտվելով դրսևորվում են  հեղձուկի ձևով:
Կարող ենք ասել որ բրոնխիալ ասթմայի հիմքում ընկած է «տալ-վերցնել» կոնֆլիկտը:
            Առանձնացվում են բրոնխիալ ասթմայի հետևյալ տարբերակները. նևրասթենոտիիպ՝ երբ անձը չի ընդունում իրեն այնպիսին ինչպիսին կա, ձգտում է նմանվել իր կողմից ստեղծված իդեալական կերպարին, իսկ հիվանությունը հնարավորություն է տալիս  խուսափել իդեալին նմանվելու ահրաժեշտությունից, քանի որ հեշտ չէ մշտապես լինել ստեղծված իդեալական կերպարում:  Հիստրոտիպ՝  նոպան այս դեպքում մանիպուլյացայի միջոց է շրջապատի կարևոր մարդկանց նկատմամբ նպատակին կամ ցանկալի արդյունքին հասնելու համար:  Հոգեսենտային՝  այս տիպը բնորոշվում է բարձր տագնապայնությամբ, կախվածությամբ կարևոր մարդկանցից և նոպան հիմնականում դրսևորվում է պատասխանատու խնդիրների դեպքում՝ հնարավորություն տալով խուսափել դրանցից: Խառը կամ սունտային (աղեղային)`  նոպան  այս դեպքում նևորտիկ հակազդում է իրենից ներկայացնում իր վրա ուշադրություն գրավելու համար:
            Ասթմատիկ նոպաները կարող են հանդես գալ որպես անգիտակցական պատժի միջով, որն ուղղված է ինքն իրեն կամ շրջապատի  մարդկանց որևէ արարքի համար, որն տվյալ անձի համար անընդունելի է համարվում:
Այսպիսով հույզերի ճնշման արդյունքում, քնքշության դրսևորման ցանկույթուն-վախ կոնֆիկտը բերում է շնչառակն խնդիրների առաջացման, որը դրսևորվում է բրոնխյալ ասթմայի ձևով, որն ուղղված է կամ ինքն իրեն պատժելուն կամ պատժելուն շրջապատող անձանց:

Շաքարային դիաբետ: Շաքարային դիաբետի առաջացումը կապվում է սննդի և սիրո պահանջմունքների հավասարման հտեվանքով առաջացող դիաբետիկ սովի զգացուման հետ: Եվ ամբողջ կյանքում այդ սովը բերում է պաշտպանության կամ փախուստի մշտական պայքարի: Շաքարային դիաբետը կապվում է մանկության շրջանից սկսած սիրո ջերմության պահանջմունքի բավարարման հետ, ինչպես նաև օրալ պահանջմունքի գերակայության հետ, որը կա անգամ ներարգանդային զարգացման շրջանում: Այլ կերպ ասած սովի անընդհատ զգացողությունը, որը կարող է համապատասխանել սիրո անընդհատ սովի հետ:
Շաքարային դիաբետը հիվանդի մոտ առաջացնում է մեծ հուզական և հոգեբանական փոփոխություններ, ինչպես նաև փոփոխություններ նրանց ընտանիքում և մարդկանց հետ հարաբերություններում:
Կարելի է ենթադրել, որ շաքարային դիաբետը սիրո ցանկության և դրա պակասի՝ «սովի» կոնֆլիկտի դոստրուկտիվ դրսևորման ձև է:

Նեյրոդերմիտ:  Մաշկը  հուզերի արտահայտման կարևորագույն օրգան է: Մաշկային հիվանդությունները հիմնականում առաջանում են խորը արտամղված, ճնշված հուզերից (վախ, տագնապ, ատելություն, զզվանք, մեղքի զգացում և այլն) օրգանիզմի ազատվելու ձգտման արդյունքում:  Մաշկային հիվանդություններ ունեցողնորին բնորոշ է շփման մեջ պասիվությունը, ինքնաարտահայտման դժվաությունները:  Ասյպիսի մարդիկ շատ մեծ նշանակություն են տալիս մաքրությանը,  ընդ որում սա էականորեն վերաբերոմ է նրանց մտքերին, խղճին՝ «ունենալ մաքուր մտքեր, մաքուր խիղճ»: Շատ հաճախ մաշկային խնդիրներ ունցող մարդկանց բնորոշ է որևէ երևույթի, իրավիճակի կամ մարդու մերժումը, չընդունումը, ինչն էլ դրևորվում է մաշկի վրա. Օրինակ կարող է առաջանալ էկզեմա: Մաշկային խնդիրների հիմքում և հատկապես փսորիազի հիմքում կարող է ընկած լինել մեղքի զգացումը: Այս դեքպում էկան նշանակություն ունի քորը, որը  մեղքի զգացման առկայության դեքպում հանդսանում է որպես ինքնապատժի  ձև:

Ռևմատոիդ արտրիտը բնորոշվում է շարժողական ունակությունների խահմանափակմամբ, ինչը ցույց է տալիս, որ  այսպիսի մարդիկ հոգեկան ոլորտում ևս դարձել են սակավաշարժ, ոչ ճկուն՝ կարծրացել են:  Ռևմատոիդ արտրիտը  կապված է մկանային և միջմականային շերտի ոչ բնորոշ փոփոխությունների հետ:  Ըստ Էրիքսոնի՝ երեխայի  ինքնուրույնություն ձեռք բերելու շրջանը զուգորդվում է մեղքի զգացման հետ: Ինչի արդյունքում կարող է առաջանալ ագրեսիվույթուն, որն իր արտահայտումը կարող է ունենալ մկնային գործունեության մեջ: Այսպիսով կարող ենք ասել, որ ռևմատիկները իրենց արտամղված ագրեսիան միտված են արտհայտոլ մկանային համակարգի միջոցով:  Հիվանդների մոտ բնորոշ գծեր են՝ գերխղճությունը, պարտաճանաչությունը, զղջումը, որը ուղեկցվում է գրեսիայի և թշնամական վերաբերմունքի ճնշմամբ: Ինքնազոհությունը, օգնություն ցուցաբերելու մեծ ձգտումը ուղեկցվող բարոյական վարքով և տրամադրության դեպրեսիվ խանգարմնա հակվածությամբ, զսպվածություն, պատասխանատվություն, մեղքի զգացում:
   Այս հիվանդությունը հոգեբանական պրոցեսների սոմատիկ դրսևորումն է՝ հույզերի ճնշում, սահմնափակում, արդյունքում շարժումների դժվարեցում, սահմանափակում:

Այսպիսով մենք տեսնում ենք, որ.
ü  Հոգեբանական տարբեր խնդիրները, որոնք հոգեբանական  մակարդակում լուծում չեն ստանում դուրս են  գալիս մարմնական մակարդակ և իրենց դրևորում են տարբեր սոմատիկ հիվանդությունների ձևով:
ü  Յուրաքանչյուր հոգեկան կոնֆլիկտ գտնում է իրեն համապատասխան մարմնկան խնդրի ձևը:
ü  Մարմնական հիվանդություններն էլ իրենց հերթին առաջացնում են հոգեբանական տարբեր խնդիրներ: Վերջններս ընկալվում են որպես Մարմնական խնդրի հետևանք, բայց  որն իրենից  ներկայացնում է ազատում ավելի խոր հոգեբանական խնդրից:

ü  Մարմնական խնդիրները հիվանդությունները նաև կարող են հանդիսանալ պատժի միջոց, որն ուղղված է  սեփական անձին կամ շրջապատող անձանց: